Բաժիններ՝

Երևանում վրաերթի զոհ է դարձել 40-50 տարեկան տղամարդը. Վարորդը ՊԵԿ-ի աշխատակից է

Այս գիշեր՝ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում Mercedes մակնիշի 050 AA 50 համարանիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայի 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 40-50 տարեկան հետիոտնի ,ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

«Փաստինֆո» -ի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան գտնվում է «Դրախտ» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ ղեկին գտնվել է 23-ամյա Ժ.Սուքիասյանը, ով, նախնական տվյալներով, աշխատում է ՊԵԿ-ում որպես մաքսային տեսուչ, կոչումով՝ մաքսային ծառայության լեյտենանտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս