«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նախազգուշացվել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) կողմից` մրցավարների մասին արած մեկնաբանության համար:
Դեկտեմբերի 1-ին լրանում է ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման ժամկետը, որը գանձում է համայքը:
Արտասահմանում ծառայող ամերիկացի զինվորականներն ավելի քան 136 տոննա հնդկահավի միս են ստացել Գոհաբանության օրվա առթիվ, որը նշվում է նոյեմբերի 22-ին:
Ավելի քան մեկ շաբաթ Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում լարված իրավիճակ է:
«Սևի ու սպիտակի բաժանումը հավանական տարբերակ է, հատկապես, որ գլխավոր սևն ու գլխավոր սպիտակը մասնակցում են ընտրություններին: Այս համատեքստում լուրջ քաղաքական պայքար, որի տակ ես հասկանում եմ ծրագրեր, գաղափարներ, արժեհամակարգեր, չեն լինելու»:
ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկության իրավունք ունեցող 2 մլն 574 հազար 916 քաղաքացիների 0,05%-ը պատգամավորության թեկնածու է:
Երկարատև փնտրտուքից հետո ՀՀ մշակույթի նախարարության առաջարկությամբ որոշվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գործունեության համար հատկացնել մի շենք, որը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում:
«Ռեալը» հրաժարվել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին գնելու գաղափարից: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, այս մասին El Partidazo de COPE-ի եթերում ասել է լրագրող Պակո Գոնսալեսը:
Լոնդոնի եւ Բրյուսելի ներկայացուցիչները համաձայնեցրել են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ հռչակագրի նախագիծը:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա չի հայտնաբերվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ միջազգային հետախուզման մեջ գտնվող Վահանգն Հարությունյանը՝ այն դեպքում, երբ նա հանգիստ հարցազրույց է տալիս լրատվամիջոցներին։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ «Իմ քայլի» կարգախոսը «ոչ լավ, ոչ վատն» է. «Երկար է ու հիշվող չի»:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ոստիկանության Կապանի բաժնի և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների հետ համատեղ նոյեմբերի 22-ին իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Դ.Ս.-ին անձնական զննման ենթարկելու նպատակով «Ագարակ» սահմանային անցակետից տեղափոխել են Մեղրիի բժշկական հաստատություն:
Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ»:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի կնքումը հասանելիության սահմաններում է:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ստորագրեցի Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Կառավարության որոշմամբ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն ՓԲԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: 2013 թ. հիմնադրված ընկերությունը վերջերս ՀՀ տարածք է ներմուծել 2 Airbus A310-325 օդանավ, իսկ այժմ նախատեսում է ներմուծել պահեստամասեր այդ օդանավերի համար։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վայքի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Հայտնի է դարձել Հայաստանի Հանրապետական կուսակցության կարգախոսն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում: Կուսակցությունն առաջիկա արչտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» կարգախոսով:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դեկտեմբերի 11-17-ը կմասնակցի Լոնդոնի Chess Classic միջազգային խոշոր մրցաշարին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Մալաթիա 86/1 հասցեում տեղակայված սպասարկման կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսով մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՄոբիԴրամի և Գլոբբինգի համատեղ նորարարական նախաձեռնությունը, որի նպատակն է Գլոբբինգի ծառայություններն առավել հասանելի ու հարմարավետ դարձնելն առցանց առևտրից օգտվողների համար:
Արցախի խորհրդարանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կհանգանակի 1 միլիոն 400 հազար դրամ գումար:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը պատասխանել է փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառմանը, որում վերջինս Հովհաննիսյանին մեղադրել է կոռուպցիոն դրսևորումների մեջ:
Կոսովոյի վարչապետ Ռամուշ Խարադինայը, չնայած Բրյուսելի պահանջին, հրաժարվել է իջեցնել 100 տոկոսի չափով սերբական ու բոսնիական ապրանքների վրա դրված մաքսատուրքերը:
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Մալկոմը նշել է, որ կատարվել է իր երազանքը՝ ինքը դարձել է գոլի հեղինակ Չեմպիոնների լիգայում:
Երևանի մնջախաղի պետական թատրոնի համար ՀՀ մշակույթի նախարարությունը նոր շենք է գտել, որի փնտրտուքները, ըստ նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, բավականին երկար են տևել։
«Համաներումը դեռևս չի ազդել հանրապետությունում հանցագործությունների թվի աճի վրա»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապես Վալերի Օսիպյանը։
«Արդեն ունենք 36 երկարաժամկետ դիտորդ, ովքեր տեղաբաշխված են ՀՀ բոլոր 38 ընտրատարածքներում: Նախընտրական շրջանում դիտարկելու ենք ընտրական հանձնաժողովների գործունեությունը՝ ընտրությունների կազմակերպման հարցով, նախընտրական քարոզչությունը, շտաբների աշխատանքները, քարոզարշավի ֆինանսավորման, ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրները և դրանցից ածանցվող մի շարք մանր խնդիրներ», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Ալիկ Պետրոսյանը:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Բողբոջ» մանկապարտեզի տանիքում. տուժածներ չկան:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով՝ այն օրը, երբ վթարի էր ենթարկվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը, իրեն այդ մասին տեղեկացրել է թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, որից անմիջապես հետո դիմել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարին` հասկանալու համար, թե ինչ կարող են անել 23-ամյա արտիստի կյանքը փրկելու համար։