«Այս պրոցեսի արդյունքում գործարար՝ պետք է նշանակի՝ շատ ավելին, քան նշանակում է՝ պատգամավոր։ Գործարարի գործունեության արդյունքում մենք բոլորս շանս ենք ունենում ձևավորել այն հարթակը, որտեղ պետք է տեղի ունենան տնտեսական, քաղաքական, միջազգային աշխարհաքաղաքական փոփոխությունները»։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերին Մինսկում տեղի կունենա ԵԱՏՄ վարչապետերի հանդիպումը. Սցենար առաջին: Եթե Փաշինյանը մեկնի Մինսկ, ապա Լուկաշենկոյի հետ հանդիպումն անխուսափելի է:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» խորագիրը կրող միջազգային կոնֆերանսի ընթացքու շեշտել է գլոբալ ինտեգրացիոն այն նախագծերի վրա ուշադրություն կենտրոնացնելու կարևորությունը, որոնք հնարավորություն կտան ստեղծել եվրասիական բրենդներ և կօգնեն Եվրասիական տնտեսական միության ապրանքները դեպի երրորդ երկրների շուկաներ տեղաշարժին:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն այսօր ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի մասնակիցներին:
Հայաստանում մայիսին իրականացված հեղափոխությունից հետո մեծագույն մարտահրավերներից են մեդիայի առաջ կանգնած մարտահրավերը: «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը:
«Այսօր ռազմավարական հեռանկարում պետք է դնել մրցունակ և ճկուն տնտեսություն ունենալու խնդիրը»,- այսօր «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։
Նոյեմբերի 23-ին, ժամը 01.00-ին, Նորագավիթ, Արտաշատի խճուղու թիվ 85 հասցեի մոտից, վիճաբանության կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանները բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, 1985 թ. ծնված Դավիթ Ղ.-ին և 1996 թ. ծնված Գարիկ Հ.-ին:
Թուրքիայի հեռուստաընկերություններից մեկի մարզական մեկնաբան Շյուքրյու Օյթանը սրտի կաթված է ստացել հենց ուղիղ եթերի ժամանակ:
ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ելույթը «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի»՝ «Կանայք, անվտանգություն և ժողովրդավարացում բազմակողմության համատեքստում» խորագրով լիագումար նիստին
Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես է կայացրել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու որոշումը։
ԱԱԾ-ն հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Ազգային անվտանգության ծառայության կողմից «Հայաստան» համահայկական հիմադրամին տրամադրված հանգանակությունը կատարվել է պետական բյուջեի հաշվին: ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների և քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացման պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսված սարքավորումները:
Հորդառատ անձրեւը ջրածածկ է արել Բաթումի փողոցները, իսկ Քեդի բարձրլեռնային շրջանում սողանքներ են առաջացել: Այդ մասին հայտնել է Աջարիայի հեռուստատեսությունը:
Հայտնի ռուս լրագրող, ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոն «Говорит Москва» ռադիոկայանի եթերում իր կարծիքն է հայտնել Հայաստանում ԼԳԲՏ-համաժողովի ու այդ հարցի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ։
«Ես հայտարարություն արել եմ, եթե կտեսնեն, որ ես զրպարտել եմ Վահե Հակոբյանի, ասենք, բարի և պուպուշ համբավը, ապա կարող են ինձ դատի տալ: Այ, դատարանում ես ավելի մանրամասն կխոսեմ»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել Para TV-ում:
«Որոշել եմ այս ժամանակահատվածում քաղաքականությունով չզբաղվել և զբաղվել ոլորտի կարգավորմամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոքր հէկ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։
«Բոլոր տնտեսվարողներն էլ ունեն ոլորտային խախտումներ, դա նորմալ է, որովհետև վերջին 3 տարին ունեցել ենք սակավաջրություն, խնդիրներ, իսկ հէկ-երն աշխատում են բնական ռեսուրսի վրա»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոքր հէկ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։
Պակիստանի Կարաչի քաղաքում նոյեմբերի 23-ին Չինաստանի հյուպատոսարանի վրա կատարված հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Բելուջստանի ազատագրման բանակ» անջատողական խմբավորումը:
Անանուն բարերարը 2.5 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2018»-ին։ Այս մասին ասված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն արձանագրում է՝ կայացած փաստ է՝ Հրանուշ Հակոբյանի պաշտոնավարման տարիներին նախարարությունում չարաշահումներ եղել են:
Թեհրանը կարող է փոխել դիրքորոշումը միջուկային գործարքի նկատմամբ, եթե Իրանի քաղաքացիներն զգան, որ այն չի համապատասխանում իրենց տնտեսական շահերին:
Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք, որոնց հետ նախարարությունը ամենօրյա կապի մեջ է: Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ հայրենադարձված ընտանիքներն ավելի շատ են, և իր ներկայացրած թիվը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք այս կամ այն խնդրով դիմել են Սփյուռքի նախարարություն:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ Մարալիկ քաղաքում տեղի ունեցած խուլիգանական հարձակման փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանւթյան Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 23-ին ժամը 11:00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի եւ Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:
Ոստիկանները բերման են ենթարկել հերթական գրպանահատին:
«Ես մտահոգ եմ». Էդուարդ Շարմազանովը՝ ուղիղ եթերում է:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը բաց նամակ է հղել Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին՝ անդրադանալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին:
Սև ուրբաթի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում հայտարարվել են մեծ զեղչեր սմարթֆոնների մի շարք մոդելների համար: Միայն 3 օրվա ընթացքում կարելի է ձեռք բերել սմարթֆոն նշված տեսականուց՝ 40-70% զեղչված գներով:
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի մրցախաղում հերթական ոչ-ոքին է գրանցվել: