Բաժիններ՝

«Թավշյա հեղափոխությունից հետո մեզ բոլորիս սպասվում է տնտեսական հեղափոխություն». Արսեն Ղազարյան

«Այսօր ռազմավարական հեռանկարում պետք է դնել մրցունակ և ճկուն տնտեսություն ունենալու խնդիրը»,- այսօր «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Հարցին՝ քաղաքական նոր իրավիճակում նկատո՞ւմ է, որ մենաշնորհը վերացել է, նա դրական պատասխան տվեց. «Միանշանակ նկատում եմ, և դա ցանկացած միջին կամ խոշոր գործարար է նկատում՝ արդեն 7-8 ամիս։ Սա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, որը կարողանում ենք վայելել։ Մյուս ձեռքբերումներ մրցակցային դաշտի հավասարությունն է, ռիսկերի կտրուկ նվազեցումը»։

Անդրադառնալով ներդրումների թեմային՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահն ասաց, որ ներդրումները մի փուլում սպիրալաձև կնվազեն, իսկ հետո ակտիվ կբարձրանան։

«Սա նվազել չէ, սպասումային ռեժիմ է։ Ընտրություններից, քաղաքական կայունության ձեռքբերումից հետո մենք կունենանք դրա հակառակ պատկերը։ Ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունից հետո մեզ բոլորիս սպասվում է տնտեսական հեղափոխություն»,- համոզմունք հայտնեց Արսեն Ղազարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս