Կառավարությունը գուցե այնքան էլ լավ չի աշխատել` ավելի մեծ հանգանակություն ապահովելու համար. Մխիթար Հայրապետյան
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն այսօր ասուլիսի ժամանակ շնորհակալություն հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի մասնակիցներին:
Նա նշեց, որ նախորդ տարի մարաթոնի ժամանակ հանգանակվել էր 12.5 մլն դոլար, իսկ այս տարի ավելի քիչ՝ 11.1 մլն:
«Մենք ինքներս էլ ենք թերացել»,- ասաց Հայրապետյանը՝ ընդունելով, որ կառավարությունը գուցե այնքան էլ լավ չի աշխատել` ավելի մեծ հանգանակություն ապահովելու համար:
«Համապատասխան հետևություններն արվելու են»,- խոստացավ Մ.Հայրապետյանը՝ նկատելով, որ հետագայի համար ինքը պոզիտիվ է տրամադրված:
Ըստ նրա՝ կարևոր է, թե ինչ է անելու ՀՀ-ն Սփյուռքի համար: Նա նշեց, որ որտեղ կարող են, պետք է աջակցեն, քանի որ առանց ՀՀ-ի աջակցության սփյուռքի պահպանության խնդիրը բարդ է, խնդիրները շատ են, ուծացման բարձր տեմպեր կան: