«Որոշել եմ այս ժամանակահատվածում քաղաքականությունով չզբաղվել, ոչ մի ցուցակում չկամ». Նաիրա Նահապետյան

«Որոշել եմ այս ժամանակահատվածում քաղաքականությունով չզբաղվել և զբաղվել ոլորտի կարգավորմամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոքր հէկ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը։

ՀՀԿ անդամը նշեց, որ կուսակցությունը լքելու մտքեր չունի. «Այս անգամ ոչ մի ցուցակում չկամ։ Հիմա ավելի շատ ժամանակ կտրամադրեմ մասնագիտական խորհրդին»։

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահի փոփոխության վերաբերյալ նա հետևյալն ասաց. «17 տարի խորհրդի նախագահը եղել է Հերմինե Նաղդալյանը, հիմա դարձել է Կարինե Աճեմյանը, որն էլի 17 տարի խորհրդի անդամ է եղել»։

Կանանց խորհրդի նախագահն, ըստ նրա՝ փոխվել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի որոշմամբ։ Դիտարկմանը՝ այսինքն՝ խորհրդի նիստ չի՞ եղել և կուսակցության նախագահի որոշմա՞մբ է փոխվել, նա արձագանքեց. «Եղել է, ամեն ինչ էլ եղել է, եղել է կուսակցության ղեկավարի որոշմամբ»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս