Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այլևս ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմում չէ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
Գրող, ակտիվիստ Կարեն Անտաշյանն ահազանգում է, որ Նոր Նորքի «Տիգրան Մեծ» զբոսայգում ժայռապատկերներով քարերը բազալտե քարերի կույտի մեջ չեն առանձնանում որպես պատմական հուշարձաններ և վերածվում են աղբանոցի:
Չինաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ ավարտել է 300 հազարով Ժողովրդաազատագրական բանակի թվաքանակի կրճատման միջոցառումները:
«Բոլորիս ողջունում եմ ՀՀ 4-րդ նախագահի ընտրվելու կապակցությամբ, մաղթում եմ, որ 4-րդ նախագահը դառնա մեր բոլորի նախագահը, ինչպես ինքն է հայտարարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Եվրոպայի երկրները եւ ԱՄՆ-ը խախտել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, ուստի իրավունք չունեն պայմանները թելադրել Իրանին:
Մարտի 4-ին ժամը 20:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ՝ 1977թ. ծնված Տ.Բ-ն, վարելով «ԳԱԶ-3110» ավտոմեքենան, կորցնելով ավտոմեքենայի կառավարումն Ճարտար քաղաքի «Հավազ» կոչվող տեղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել է հողապատ ճանապարհում:
Մարտի 5-ին, ժամը 10։00-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գյուղապետարանի աշխատակցից տեղեկություն է ստացվել, որ գյուղում քամու հետևանքով տանիք է վնասվել։
Բռնցքամարտի WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ Դարչինյանը պրոմոութերական ընկերություն կբացի Հայաստանում:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ամստերդամից դիմել է «Միասնական ազգային շարժում»-ից (ՄԱՇ) իր վրացի կուսակիցներին եւ նրանց կոչ է արել մյուս կուսակցությունների հետ բանակցություններ սկսել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելու համար։
Մարտի 4-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «բնական գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 1981 թ. ծնված Տիգրան Բ.-ին, վերջինիս կնոջը` 1987 թ. ծնված Լիլիթ Բ.-ին և որդուն` 2014 թ. ծնված Արամ Բ.-ին:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ճեպազրույցները սկսեց` հարգանքի խոսքեր հղելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:
ԱՄՆ-ի հյուսիս – արեւելքում մոլեգնած փոթորիկը կոտրել է այն ծառը, որը 227 տարի առաջ տնկել էր երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը:
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն այցելել է նրանց տուն:
Վարչապետի թեկնածուի շուրջ առաջին քննարկումները կոալիցիայում տեղի կունենան ապրիլի 9-ի մոտ, թեև ներքին կարգով արդեն հայտնի կլինի թեկնածուն:
Ռուսաստանը Աֆրիկյան Միության հանձնաժողովի եւ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի միջեւ երկխոսության խորացում է ակնկալում:
Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկարի» թվով 90-րդ հոբելյանական մրցանակաբաշխությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղկեպսակ դրել Սպարապետի շիրմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
«Քաղաքականությունը խայտաբղետ է, և քաղաքական զարգացումները թելադրում են նոր պահանջներ: Քաղաքականության մեջ ամեն օր փոխվում են բաներ և ամեն գիշեր կարող են բաներ փոխվել: Իսկ ընդհանուր առմամբ, քաղաքականության մեջ չպետք է ցանկություններին, հավակնություններին տուրք տալ»:
Մարտի 5-ին, ժամը 1.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1961 թ. ծնված Վարուժան Ղ.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ Երևանի Դուրյան փողոցում անհայտ անձը դանակահարել է իրեն:
Հարավային Կորեայի պատվիրակությունը, որը գլխավորում է հանրապետության նախագահի հատուկ պատվիրակը, մարտի 5-ին Սեուլից մեկնել է Փհենյան:
Շվեյցարիան կշարունակի հարկ վճարել հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի համար, ինչպես նաեւ երկրի բյուջեն կրկին կհամալրի ֆեդերալ հարկերի հաշվին:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում ցեմենտի գործարան չի կառուցվելու, այլ ենթադրվում է կառուցել արտադրամաս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։
Հայաստանում ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձի արագ հայտնաբերումը, ձերբակալումն ու հանձնումը հնարավոր եղավ ապահովել ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ԱՄՆ իրավասու մարմինների սերտ համագործակցության արդյունքում:
«Քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ: Ես չեմ ուզում դատել մարդկանց, բայց ինչ սկզբունքներով ենք բարոյականությունը գնահատում: Սա է հարցը, ամեն մարդն ունի իր բարոյականությունը»:
«Եթե կլինի ժողովրդի այնպիսի կամարտահայտություն, որ եղել է 2008թ. փետրվարին, ես ինձ համարում եմ երաշխավորը, որ դա կավարտվի իշխանափոխությամբ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ կա ճանապարահային քարտեզի նախագիծ, որը քննարկվում է «Ելք» դաշինքում և կուսակցություններում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
3000-ից 5000 դրամ տուգանք փողոցը չթույլատրված տեղով հատելու համար:
Հայաստանի ճանապարհաշինարարարներն այսուհետ կմիավորվեն մեկ ասոցիացիայի ներքո։ Երևանում տեղի ունեցավ «Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության շնորհանդեսը։