Բաժիններ՝

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի օբյեկտներ է խոցել Գազայի հատվածում ի պատասխան սահմանում ֆուգասի պայթեցման

Իսրայելցի զինվորականները ապրիլի 11-ին Գազայի հատվածում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի մի քանի ռազմական օբյեկտների ի պատասխան սահմանում ֆուգասի պայթեցման: Այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը չորեքշաբթի տարածված հաղորդագրության մեջ:

«Անկարգությունների քողի ներքո սահմանում տեղադրված ֆուգասը պայթեցվել է տարանջատման պատի արեւմտյան կողմից ինժեներական զորքերի ավտոմեքենայի մոտենալու պահին, տուժածներ չկան,- հայտնել են զինվորականները:- Ի պատասխան Իսրայելի Պաշտպանության բանակը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ շարժման մի քանի ռազմական թիրախների»:

Մարտի վերջից Գազայի հատվածի ու Իսրայելի սահմանին շարունակվող բախումների ու անկարգությունների հետեւանքով զոհվել է շուրջ 30 պաղեստինցի, տուժել է եւս գրեթե 3 հազար հոգի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս