Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան հրաժարվեց Սիրիան ռմբակոծել առանց հավելյալ ապացույցների

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ Լոնդոնին ավելի շատ ապացույցներ են անհրաժեշտ Սիրիայում հավանական քիմիական գրոհի վերաբերյալ, որպեսզի նա միանա այդ երկրին հարվածներ հասցնելուն: Այդ մասի ապրիլի 11-ին հայտնել է Times թերթը:

Մեյը հրաժարվել է «արագ հատուցմանը» մասնակցելուց, քանի դեռ Քիմիական զենքի արգելման կազմակերպության տեսուչները պատրաստվում են այցելել Դամասկոսի արվարձան, որտեղ, ինչպես պնդում են մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, ապրիլի 6-ին կառավարական զորքերը քլոր պարունակող ռումբ են պայթեցրել:

Նաեւ տեղեկատվություն է հայտնվել նյարդակաթվածահարական գազի կիրառման մասին: Ապրիլի 11-ին Պենտագոնի պաշտոնատարները հայտնել են, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին: Նշվում է, որ մարտական պատրաստության են բերված դիրքերում գտնվող նավերը, ինքնաթիռները եւ թեւավոր հրթիռները: «Նախագահ Թրամփից հրամանն սպասվում է ամեն րոպե»,- ասել է Միացյալ Նահանգների զինվորական գերատեսչության ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30