Բաժիններ՝

Բրազիլիայում առնվազն 23 մարդ է սպանվել բանտից փախուստի փորձի ժամանակ

Բրազիլիայի Բելեն քաղաքում ապրիլի 10-ին առնվազն քսաներեք մարդ է սպանվել բանտից կալանավորների զանգվածային փախուստի փորձի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Պարայի նահանգի հասարակական անվտանգության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ սկսված փոխհրաձգության հետեւանքով զոհվել են մեկ բանտապահ եւ 22 բանտարկյալ: Globo ալիքի տեղեկատվությամբ՝ կան նաեւ վիրավորներ:

Փախուստը հանգամանորեն պլանավորված է եղել: Դրսից լավ զինված մարդկանց խումբը հարձակվել է բանտի շենքի վրա՝ օգտագործելով պայթանյութ եւ հրազեն: Կալանավորների հանցակիցները մի տեղում պայթեցրել են պատը:

Կալանավորները նույնպես զինված են եղել: Բրազիլիայի Ազգային դատական խորհրդի տվյալներով՝ 2018 թվականի փետրվարին բանտում եղել է 660 կալանավոր, ինչը գերազանցում է այդ կալանավայրի հնարավորությունները, որը նախատեսված է ընդամենը 432 մարդու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս