Բաժիններ՝

Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարից հետ կես միավորով

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Այս տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց միայն Էլինա Դանիելյանը: Պարտություն կրեցին Աննա Սարգսյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը: Միավորը կիսեցին Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Կուրսովան:

Այս տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 2,5 միավոր և առաջատարից հետ է կես միավորով: Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանն ունեն 1,5-ական միավոր:

Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 70.000 ԱՄՆ դոլար: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից: Այն մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի ապրիլի 20-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս