ԱԺ-ն վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը. ԱԺ նիստը՝ ուղիղ

Այսօր ԱԺ-ն միաձայն՝ 95 կողմ ձայնով, վավերացրեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը։

Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը Հայաստանը և Եվրամիությունը ստորագրել են 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

«Իր տեսակի մեջ այս կարևոր փաստաթուղթը նոր էջ է բացել ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Պետք է անել հնարավորը՝ համաձայնագրի արդյունավետ իրագործման ու դրա ընձեռած բոլոր հնարավորությունները ճիշտ կիրառելու համար: Շարունակելու ենք աշխատել բոլոր ուղղություններով՝ ի շահ այն ընդհանուր հանձնառությունների, որոնք ստանձնել ենք Եվրոպական միության հետ այս համաձայնագրի ստորագրումով: Ի գործ», – Ֆեյսբուքում գրել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս