ԵՄ հանձնաժողովը կոչ է արել Կիպրոսի իշխանություններին հեռուստատեսության և ռադիոյի եթերում ավելի շատ տեղ հատկացնել հայերեն և կիպրական արաբերեն (մարոնիտ) լեզուներին:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանի գնահատմամբ՝ Թուրքիան Սիրիայում ընթացող գործընթացներում այս կամ այն չափով կախված է Ռուսաստանից: Եվ դա կարող է հանգեցնել նրան, որ չաջակցի Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու Հայաստանի դեմ:
Ապրիլի 11-12-ի երեկոյան ժամերին, ապրիլի13-14-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի ապրիլի 11-ին, (նախկին «Միկա») մարզադահլիճում տեղի կունենա բասկետբոլային «Աստղերի խաղ» միջոցառումը՝ բաղկացած 3 մասից:
Քոչարյանը վստահ է՝ ԱՄՆ-ի կողմից արձագանք լինելու է, թեև Թրամփի նշած 48 ժամն արդեն լրանում է, պարզապես այդ արձագանքի ձևն ու բովանդակությունը ճշտման փուլում է։
Այսօր տեղի ունեցավ «Թվային գարունը Հայաստանում» («Digital spring in Armenia») խորագրով մամուլի ասուլիսը, որ նվիրված էր ապրիլի 22-ին Հայաստանում կայանալիք «Հայկական Blockchain Ֆորում» ( «Armenian Blockchain Forum») առաջին միջազգային համաժողովին։
Եվրոպան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, քանի որ Ադրբեջանն ունի նավթ և գազ, ինչի միջոցով Եվրոպան փորձում է չեզոքացնել իր կախվածությունը ռուսական էներգակիրներից:
Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դերիք շրջանի միակ հայկական եկեղեցին մնացել է հարևանությամբ ապրող Հաթուն Չաչուր անունով մի մուսուլման կնոջ (ազգությամբ քուրդ-խմբ.) խնամքին:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերն, սկսած ապրիլի 11-ից, զորավարժություններ կանցկացնեն Սիրիայի ափի մերձակայքում:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ապրիլի 6-ին ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին:
2018 թ. ապրիլի 10-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց անհայտ կորածի մայր Սվետլանա Սարգսյանի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու մասին ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ ՀՀ ՊՆ բողոքը:
Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որոնք մեկնարկել են ապրիլի 11-ի առավոտից, ընթանում են լուրջ խախտումներով:
«Ուրան-6» եւ «Ուրան-9» ռոբոտատեխնիկական համալիրները կարող են Մոսկվայի Կարմիր հրապարակում մասնակցել Հաղթանակի զորահանդեսին:
Ապրիլի 11-ին, ժամը 11:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 4ա հասցեում գտնվող «Շահամիր Շահամիրյան» կրթահամալիրի մոտակայքում բարդին փտած է, առկա է և ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանը գնում է, և ասում են՝ գնացողի հետևից շատ վատ բաներ ասել չի կարելի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Սերժ Սարգսյանի ղեկավարության 10 տարիները՝ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Ապրիլի 11-ին, ժամը 09:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների թիվ 15 փողոցում այրվում է տուն:
Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից բացահայտված օֆշորային գործունեության մեջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի ներգրավվածության մասին հրապարակումներ արած թուրքական Evrensel պարբերականի դեմ դատական գործ է հարուցվել:
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի և ապաքինման ժամկետների մասին:
«Ես չեմ կարող բացառել, որ Փաշինյանը իշխանության կողմից գործուղվել է Ազատության հրապարակ»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել այս աշնանն Արցախում լիբանանահայ գործարար շրջանակների մասնակցությամբ տնտեսական ֆորում անցկացնելու ծրագրի, ինչպես նաեւ կրթական ու մարդասիրական ոլորտներում Լիբանանի հայ համայնքի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանել Թանդիլյանը՝ խոսելով իր գործընկերներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի կողմից դահլիճում իրականացված ծխային ակցիայի մասին, ասաց.
«Ես շատ ավելի կողջունեի, եթե այդ քայլը քննարկված լիներ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ խոսելով իր գործընկերներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի ակցիայի մասին:
Առնվազն 200 զինծառայող կարող էր զոհվել ապրիլի 11-ի առավոտյան Ալժիրում Իլ-76 ռազմափոխադրական ինքնաթիռի կործանման հետեւանքով:
ԱԺ «Ելք» խմբակցությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պատգամավորները խորհրդարանի նիստերի դահլիճում հրավառություն իրականացրեցին:
Ազգային ժողովը քննարկում է բազմաբնակարան շենքերի, կրթական, պատմամշակութային, բժշկական հաստատությունների տարածքներում գիշերային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների, սաունաների տեղակայումը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:
Ապրիլի 10-ին ժամը 13:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ու ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի անձնագրային և վիզաների բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Խարխափուտ գյուղում տեղակայված ԱՀ ոստիկանության ԱՎԲ Նոր Խարխափուտի անձնագրային հսկողության կետում հայտնաբերվել և շրջբաժին բերման է ենթարկվել ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն գյուղի բնակիչ՝ 1966թ. ծնված Ա.Ղ-ն, ով ս.թ. ապրիլի 3-ից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, խարդախությունը՝ որը կատարվել է խոշոր չափերով:
Սե՞նց են պայքարում․ Շուշան Պետրոսյանը՝ ԱԺ-ում Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի «ակցիայի» մասին:
Առնվազն 200 մարդ է զոհվել Ալժիրի հյուսիսում ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ 2015թ-ի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բնակչուհի ոմն Նելլին, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինծառայող` կոչումով գնդապետ, և վստահություն ձեռք բերելու համար իր ամուսնուն՝ Գ.Շ-ին, ներկայացնելով որպես գեներալ, ՀՀ ՊՆ N զորամասի սպա Ս. Թ.-ին իր բնակավայրին մոտ որևէ զորամաս տեղափոխելու պատրվակով վերջինիս հայր՝ Վ. Թ.-ից կանխիկ ստացել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն:
Ապրիլի 9-ին ժամը 23:30-ի սահմաններում Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ՝ 1983թ. ծնված Գ.Հ-ն, վարելով «MITSUBISHI IO» ավտոմեքենան Վերինշեն-Քարվաճառ ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս և ուղևոր՝ նույն քաղաքի բնակիչ՝ 1988թ. ծնված Հ.Ն-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: