«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում ապրիլի 3-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.4 դոլարով: Իսկ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը շարունակում է բարձր մնալ:
Անկարայի հանրապետական դատախազությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 8 պատգամավորի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով պահանջագիր է պատրաստել: Պատգամավորների շարքում է նաև հայազգի Գարո Փայլանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում իշխող ՀՀԿ-ն նախօրեին տեղի ունեցած գործկոմի նիստում կայացրեց Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու պաշտոնական որոշումը: Որոշումը կայացվել է միաձայն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հիմա Սերժ Սարգսյանը շարունակելու է երկիրը ղեկավարել երրորդ ժամկետում, բայց այս անգամ արդեն անժամկետ. Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է Ռուսաստանի, Սիրիայի եւ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական որեւէ գործողության վտանգավորության մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է «Սիրիայի ճգնաժամը», երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են սերտ կապ պահպանել այդ երկրում տիրող իրադրության շուրջ:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն (ՔԶԱԿ) ավարտել է մարտի սկզբին Սոլսբերիում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման գործով հետաքննությունը եւ արդյունքները փոխանցել է Մեծ Բրիտանիային:
Սիրիայի կառավարական զորքերը վերահսկողություն են հաստատել Դումա քաղաքում, որն ավելի վաղ գտնվում էր «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորման զինյալների վերահսկողության ներքո:
Մայք Պոմպեոն, որն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում լսումների ընթացակարգ է անցնում երկրի նոր պետքարտուղար պաշտոնում հաստատվելու կապակցությամբ, կհայտարարի, որ իր գալով կավարտվի Վաշինգտոնի «մեղմ» քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ:
Ռուսաստանի պաշտոնական շրջանակները պնդում են, որ ռուսական արտարժույթի անկումն ամերիկյան պատժամիջոցների հետևանքով ժամանակավոր երևույթ է, և ռուսական տնտեսությունը կարող է դիմակայել դրան:
Ազգային ժողովում շարունակվում է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ ուսանողներ Երևանի պետական համալսարանում իրազեկման ակցիա են իրականացրել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին և բաժանել են #ԻմՔայլը շարժման թռուցիկները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը: Այս մասին ՀԺ-ի լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրել է Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը:
Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների՝ արդեն ապրիլի լույս 12-ի գիշերն սպասվող ռազմական գործողությունը հետաձգված է, բայց դրա հետ մեկտեղ չեղարկված չէ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ապրիլի 20-ին ԱԺ պատվիրակությունը պետք է մեկներ Սիրիայի Արաբական Հանրապետություն, որտեղ պլանավորված էին հանդիպումներ ինչպես այդ երկրի ղեկավարության, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանի աշխատասենյակ մտանք այն պահին, երբ Էդմոն Մարուքյանը հանդիմանում էր Գեւորգ Գորգիսյանին` դու ինչի՞ էիր թաշկինակով քիթդ ծածկել, որ մի հատ էլ դա դառնա քննարկման առարկա:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ: Նալբանդյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, որտեղից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 15 մլն 600 հազար դրամ եւ 70 հազար 700 եվրո:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալ»-ը կհյուրընկալվի Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների պաշտպանն օրերս հրապարակեց, միաժամանակ ԱԺ ուղարկեց 2017թ. տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ կար ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմարկներում տիրող իրավիճակին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված պետական գույքն օտարելու մասին նախագծով նախատեսվում է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 11 հասցեում գտնվող 9527.6 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.251 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ԳՈՐԾԱՐԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը…
Ապրիլի 11-ին՝ ժամը 18:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտակայքում այրվում է տրակտոր:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի մյուս երկու ուղեգրերը նվաճեցին Մադրիդի «Ռեալ»-ը և Մյունխենի «Բավարիա»-ն:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը նախորդ տարի վաճառել է մեքենան, գնել նորը, ձեռք է բերել նաեւ երկու նոր ավտոտնակ, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի՝ նախօրեին կայացրած առաջին որոշումներից մեկով սահմանվել է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ 65-ամյա Անատոլի Մաթեւոսյանի լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 16-ին։ Թե ինչով է զբաղվելու Մաթեւոսյանը, դեռ հայտնի չէ, բայց արդեն կան նրա պաշտոնի հավակնորդներ․ Արսեն Մկրտչյանը եւ Գագիկ Խանդանյանը:
Ապրիլի 11-ին՝ ժամը 21:31-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հաշվի առնելով ԵՊՀ մոտ երկու տասնյակ ուսանողների վերջին օրերի քաղաքական և քաղաքացիական ակտիվության աճը, հայտարարում ենք.
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վերջին օրերին զինվորական կոմիսարիատները կազմակերպում են պահեստազորի հավաքներ: Հնարավոր է, որ դա անմիջական կապ ունի տարածաշրջանում լարվածության աճի հետ, որն իր ազդեցությունը կարող է ունենալ նաեւ արցախյան ճակատում: