
«Շտապօգնություն» Արևելյան Ղութայում փրկվածների համար. ինչպես են աշխատում բժիշկները

Սիրիայի Արեւելյան Ղութայի այն բնակիչները, որոնք հրաժարվել են լքել իրենց տները, ապրում են փլատակների վրա. տներն ավերված են, չկան առաջին անհրաժեշության իրեր: Տեսանյությում ցուցադրված է, թե ինչպես են օգնություն ցուցաբերում բնակիչներին։
Արեւելյան Ղութայում նաեւ պայմաններ չկան բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու համար, քանի որ հիվանդանոցները դեռեւս չեն աշխատում: Ուստի Սիրիայի կառավարությունը քաաղաքում կազմակերպել է շարժական ամբուլատորիաների աշխատանքը: Բժիշկները պատվաստումներ են կատարում երեխաներին ու մեծերին, տրամադրում են խորհրդատվություն, բաժանում դեղամիջոցներ: «Շտապօգնության» մեքենաների մոտ հերթեր են գոյանում, հաղորդել է Sputnik-ը: