«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալն ամռանը կարող է տեղափոխվել Սերիա Ա: Ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը չունի հիմնական տեղ «կարմիր սատանաների» կազմում, ընդ որում, թիմը համալրել է Ալեքսիս Սանչեսը, ով, ակնհայտորեն, քչացրել է ֆրանսիացու խաղաժամանակը:
Ապրիլի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները հայտնաբերել և ոստիկանություն բերման են ենթարկել Աշտարակի բնակիչ, 18-ամյա Սարգիս Քոչարյանին և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում ապրող, 24-ամյա Գուրգեն Մովսիսյանին։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է գողացված բանկային քարտերով գումար կանխիկացրած անձի ինքնությունը. վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Հունաստանի ռազմաօդային ուժերի Mirage 2000 ինքնաթիռը ծովն է ընկել Սկիրոս կղզու մերձակայքում, օդաչուի ճակատագիրն անհայտ է:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում չարաշահումներ են բացահայտվել Վանաձորում սոցիալական աջակցության տրամադրման գործընթացում. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ:
Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Փհենյանում դեսպանություն բացելու եւ ԿԺԴՀ-ին՝ որպես միջուկային ծրագրից հրաժարման դիմաց փոխհատուցում, հումանիտար օգնություն տրամադրելու հնարավորությունը:
Սոցիալական փաթեթի շահառուներն այսուհետև առողջապահական բաղադրիչի շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում կարող են ստանալ նաև Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպություններում։ Դրանք ընդգրկվել են ՀՀ առողջապահության նախարարի 2018թ. ապրիլի 4-ի N 2621-Ա հրամանով հաստատված սոցիալական փաթեթի շահառուներին առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների ցանկում։
Գերմանիան չի մասնակցի Սիրիայում հնարավոր ռազմական գործողությանը, եթե բանը դրան հասնի:
Բեռնատարի վարորդները սպառնում են փակել Երևան-Գյումրի մայրուղին. լարված իրավիճակ
Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը սահմանում է ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ Հայաստանի վարչապետի ընտրության անցկացման կարգը, եղանակը։ Այս մասին գրում է aysor.am-ը:
2018 թ. համար ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքի ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 12.04.2018թ. հերթական նիստում ընդունված որոշման համաձայն ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, ովքեր մինչ օրս հաշվառվել են ավանդի փոխհատուցում ստանալու նպատակով՝ կընդգրկվեն ապրիլ ամսվա վճարման ցուցակներում:
Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հավաստիացնում է, որ երբևէ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չի ստացել:
Կառավարությունը սահմանել է մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները:
Կառավարությունը թույլատրել է պաշտպանության նախարարությանը բացել արտաբյուջետային միջոցների մուտքերի և ծախսերի առանձնացված բանկային հաշիվ՝ ռազմաբժշկական հաստատությունների կողմից բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների դիմաց ստացվող վճարների մուտքագրման ու ծախսերի իրականացման նպատակով:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 12-14-ը կմասնակցի Աստանայում անցկացվող ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին:
«Առաջին անգամ եմ լսում Freedom House-ի զեկույց, որն արմատապես տարբերվում է այն ընդունված մեթոդաբանությունից, որը կառույցը, որպես կանոն, որդեգրել է»,- այսօր կառավարության նիստից հետո այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։
Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել է սկանդալի:
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գաղափարի հատիկ անգամ չկա ամբողջ քաղաքական դաշտում։ Այս պարագայում միակ գաղափարը և միակ նպատակը, որին ձգտում է գրեթե ողջ քաղաքական դաշտը, իշխանությունն է, որի միջոցով կաշխատեն փող»:
Քիմիական զենքի արգելման կազմակերության (ՔԶԱԿ) փորձագետները հավաստել են, որ ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի ժամանակ կիրառվել է «Նովիչոկ» թունավոր նյութը:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանը:
Ապրիլի 12-ին, ժամը 5-անց 55-ին, 1-02 զանգահարած Օմանի քաղաքացին հայտնեց, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ գողացել փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։
«Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներին տեղադրված մի շարք ճանապարհային նշանների ուսումնասիրման արդյունքում վերհանվել են համապատասխան նշանների անհամապատասխանություններ, որոնք կարող են տարընկալում առաջացնել վարորդների համար։
Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն անց են կացվել սահմանափակ քաղաքական միջավայրում, գործող այնպիսի օրենքների պայմաններում, որտեղ սահմանափակվում են այն հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք անհրաժեշտ է իրական ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար:
Ոստիկանության Սևանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի, 1950 թ. ծնված Ալի Ազգի Ալի Ավլաքիի Ալնուաիմին:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին, որը ձերբակալված է պետական հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքով, ապրիլի 12-ին քննչական մեկուսարանից տարել են հոսպիտալ:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու հետագա քայլերը:
Այսօր ՀՀ կառավարության դռնփակ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Առաջին հանձնարարականը եկամտային հարկի և հարկային վարչարարության վերաբերյալ էր:
«Այսօր Հայաստանի ժողովուրդը պատրաստ չէ մոբիլիզացվելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով ընդդիմադիր ուժերի նախաձեռնած բողոքի ակցիաների մասին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ապրիլի 12-ին հեռախոսով քննարկել է Սիրիայի իրավիճակը եւ միջազգային իրադրությունը: