
Գերեզմանատան մոտ տրակտորն այրվել է

Ապրիլի 11-ին՝ ժամը 18:15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտակայքում այրվում է տրակտոր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել՝ 18:44-ին: Ամբողջությամբ այրվել է «Caterpillar D85» մակնիշի բուլդոզերի սրահը և շարժիչի հատվածը՝ մասնակի։