Նա ընգծեց, որ եթե Փաշինյանը պաշտպանության նախարար է նշանակում ՀՀԿ օրոք ՊՆ փոխնախարարին, դա նշանակում է բանակում համատարած կոռուպցիա չի եղել, ԱԱԾ տնօրեն է նշանակել Արթուր Վանեցյանին, որը Երևանի ԱԱԾ պետի տեղակալը, այսինքն՝ եթե Վանեցյանը չի եղել կոռուպցիոն սկանդալում, ուրեմն` առնվազն Երևանի մակարդակով կոռուպցիա չի եղել ԱԱԾ-ում, նույն կերպ Ֆելիքս Ցոլակյանը, Հունան Պողոսյանը, Վալերիյ Օսիպյանը և այլք. «Իմիջայլոց, ինչքան խելքը գլխին կադրեր ունի, մեր իշխանությունից են եկել»:
Կալիֆորնիայում հրդեհների պատճառով տուժածների շրջանում նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան:
Հնդկաստանի Մադհյա-Փրադեշի նահանգում երկու ավտոբուսների բախվելու հետեւանքով զոհվել է առնվազն ութ մարդ, որոնցից յոթը դպրոցականներ են:
Ամերիկյան ռազմակայանները, որոնք տեղակայված են Աֆղանստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Քատարի տարածքում, ինչպես նաեւ Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ-ի ավիակիրներն իրանական հրթիռների հասանելիության գոտում են:
«Այն, ինչի համար Փաշինյանը և նրա կառավարությունը տարիներ շարունակ քննադատում էր Հանրապետական կառավարություններին, մենք տեսնում ենք, որ ավելի մեծ թափով, և ոչ միայն վարչական ռեսուրսի հետ կապված, իրականացնում է ինքը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզ այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին և վարչական ռեսուրսի կիրառմանը:
Ըստ նրա՝ հեղափոխության նպատակներից պետք է լինի կոռուպցիայի, թալանի, գանձագողության դեմ համակարգված պայքարը, բայց գլխավոր նպատակը պետք է լինի Նոր Հայաստանի զարգացման այնպիսի հնարավորության ստեղծումը, որպեսզի հեղափոխության արդյունքները ժողովրդի համար շոշափելի լինեն:
«Հետո որոշ ժամանակ անց ասել են, որ Սևանից հավելյալ ջրառ է պետք անել, ես նորից հանձնարարել եմ հաշվարկել, ասել են՝ չէ, ոնց որ պետք չէ: Հետագայում պարզվել է, որ կան ստվերային այգիներ, կորուստներ»:
Չինաստանh Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, եւս 18 հոգի վերքեր են ստացել:
Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հայկական դրամի թողարկման 25-ամյա հոբելյանի առիթով՝ նոյեմբերի 22-ից կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց երրորդ սերնդի 10 հազար, 20 հազար և 50 հազար անվանական արժեքներով թղթադրամներ։
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քարոզարշավի ժամանակ չի խուսափելու ժողովրդի հետ շփումից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ամեն ինչ էլ անելու է:
Դեպքի վերաբերյալ ահազանգել են բուժաշխատղները։ Պարզվում է՝ Գորիսի 44-ամյա բնակիչը խմած վիճակում գնացել է «Գորիս Բ/Կ» և ծագած վիճաբանության ընթացքում ձեռքին եղած դանակով հարվածել բուժակի ձեռքի ափային մակերեսին՝ պատճառելով վնասվածք:
«Այս ամիսների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի և նրա կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելը և միտինգներ կազմակերպելը, քան տնտեսություն զարգացնելը, աշխատատեղեր ստեղծելն ու ներդրումներ բերելը»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 24-ին Երևանում Նիկոլ Փաշինյանի հրավիրած քայլերթին:
Հայաստանը եւ Ռուսաստանը Մոսկվյաում համաձայնագիր են ստորագրել Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման վերաբերյալ:
Այսօր կառավարության հերթական նիստին հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին 23,208,483.13 եվրո գումարի չափով թիվ 2018 67 001 դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Լուսավոր Հայաստան» Կուսակցության Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն է նշանակվել Մագդա Արսենյանը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
Թուրքիայում 1-ին դասարանի աշակերտուհին ամեն օր համբուրում է դպրոցի բակում տեղադրված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին:
Դանիայի իշխանությունները որոշում են ընդունել կասեցնել Սաուդյան Արաբիա զենքի ու ռազմական տեխնիկայի արտահանման թույլտվությունների տրամադրումը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆաշիստական հայտարարություն է արել: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ խոսելով լրագրողի այն դիտարկման մասին, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ քաղաքական դաշտը «սև ու սպիտակ է, ով մեզ հետ չի, մեր դեմ է», ինչին ի պատասխան պաշտպանության նախկին նախարարը նրան անվանել է «բիգուձիավոր տղամարդ», «գավառական ծաղրածու»:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ուղերձ է հղել Դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար ՆիկոլՓաշինյանն իր աշխատասենյակի պլաստմասե գրիչները փոխարինել է թղթե էկոգրիչներով:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ:
Ադրբեջանում 2018 թ. տասն ամիսների ընթացքում առգրավվել է 1,73 տոննա թմրանյութ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, ձյան առատ տեղումների պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Նոյեմբերի 22-ին, ժամը 01.25-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված, մոտ 40-50 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ ամերիկացի որոշ դատավորների, ովքեր արգելափակում են իր որոշումները, համարում է «Օբամայի դատավորներ»։
Թուրքիայի հյուսիսարևմտյան Զոնգուլդակ նահանգի Քիլիմլի շրջանի պղնձի հանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նոյեմբերի 21-ին փլուզում է տեղի ունեցել:
Ազգային ժողովն ընդունեց 2019-ի պետական բյուջեի մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ`4 , ձեռնպահ` 2: Դեմ քվեարկողների թվում էին ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանն, ովքեր մինչև քվեարկությունը հայտարարել էին, որի դեմ են քվեարկելու: