
Գիտնականները նշել են ապենդիքսի հեռացման օգուտը

Այն մարդկանց մոտ, որոնց ապենդիքսը (կույր աղիքի որդանման ելունդը) հեռացրել են, նվազում է Պարկինսոնի հիվանդության զարգացման վտանգը, պարզել են շվեդ գիտնականները: Հետազոության արդյունքները հրապարակված են Science Translational Medicine հանդեսում։ Գիտական աշխատության մեջ մասնագետները վերլուծել են ազգային ռեեստրում գրեթե 1,7 միլիոն շվեդ հպատակների տվյալները վերջին ավելի քան 50 տարվա ընթացքում:
Նրանց թվում 1000 հոգուց յուրաքանչյուր 1,17 մարդու մոտ ախտորոշել են ապենդիցիտ՝ կույր աղիքի հետագա հեռացմամբ: Ըստ որում գիտնականները նկատել են, որ ապենդիքսը կտրել հանելու վիրահատություն տարածների մոտ Պարկինսոնի հիվանդությամբ ախտահարվելու դեպքերը 19,3 տոկոսով քիչ են եղել: Բացի դրանից, զուգահեռ հետազոտության ժամանակ մասնագետներն ուսումնասիրել են այն 849 հիվանդների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք տառապում են Պարկինսոնի հիվանդությամբ, եւ պարզել, որ նրանց մոտ հիվանդությունն առաջացել է միջին հաշվով 3,6 տարի ավելի ուշ, քան միջին հաշվով ամբողջ բնակչության մոտ:
Հետազոտողների վարկածով՝ այդ օրինաչափությունը բացատրվում է կույր աղիքի մեջ ալֆա-սինուկլեինի սպիտակուցի առկայությամբ, որը հանգուցային դեր է խաղում նյարդաբանական հիվանդության զարգացման գործում: Սպիտակուցը տեսականորեն կարող էընկնել մարսողական համակարգ եւ հետագայում ուղեղ՝ ավերիչ ներգործություն ունենալով դրա բջիջների վրա: Պարկինսոնի հիվանդությունը դանդաղորեն զարգացող խրոնիկական նյարդաբանական հիվանդություն է: Այս պահին այն անբուժելի է համարվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: