Բաժիններ՝

Ֆրանսիա-Գերմանիա. Կկարողանա՞ն գերմանացիները վերջ դնել անհաջողություններին

Ֆրանսիա-Գերմանիա հանդիպումը խոստանում է լինել Ազգերի լիգայի խմբային փուլի ամենահետաքրքիր խաղերից մեկը: Գերմանացիները նախորդ խաղում 3:0 հաշվով Հոլանդիայի ընտրանուն պարտվելուց հետո այլևս սխալվելու իրավունք չունեն: Կկարողանա՞ն գերմանացիները վերջ դնել անհաջողություններին:

Ֆրանսիա

Աշխարհի առաջնությունը հաղթելուց հետո ֆրանսիացիները շարունակում են արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել և դեռ չեն պարտվել:  Որակյալ ֆուտբոլը շարունակվում է նաև  Ազգերի լիգայում: Առաջին տուրում ֆրանսիացիները հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Գերմանիայի ընտրանու հետ, իսկ երկրորդ տուրում 2:1 հաշվով հաղթեցին հոլանդացիներին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում ֆրանսիական ընտրանին վերջին րոպեներին կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 2:2  խաղալով Իսլանդիայի հավաքականի հետ: Այս խաղում վնասվածք է ստացել Ֆլորյան Տովենը, ով բաց կթողնի գերմանացիների հետ հանդիպումը:

Գերմանիա

Կարդացեք նաև

Գերմանիայի ազգային հավաքականը չկարողացավ հաջողությամբ հանդես գալ աշխարհի առաջնությունում, որտեղ չհաղթահարեց նույնիսկ խմբային փուլի արգելքը: Այնուամենայնիվ, գերմանացիների խնդիրները չեն լուծվել անգամ հիմա: Ազգերի լիգայի նախորդ հանդիպումներում «բունդեսթիմը» շատ թույլ տեսք ուներ, ինչը  երկրպագուների համար լուրջ քննադատության առիթ դարձավ: Գերմանական մամուլը հավաքականի անհաջողությունների համար անընդհատ մեղադրում է ֆուտոբլիստներին՝ մեղքը գցելով մի ֆուտբոլիստից մյուսի վրա:

Սակայն Հոլանդիայի հետ վերջին հանդիպումը ցույց տվեց, որ ազգային հավաքականի խաղի ձախողման համար ոչ մի խաղացող մեղավոր չէ, սա «օրգանիզմի» ընդհանուր աշխատանքը խափանում էր: Գերմանիան շատ արագ սկսեց խաղը, և չնայած այն հանգամանքին, որ սկզբում վտանգավոր պահեր չկային, Յոահիմ Լյովի թիմի կողմից ճնշում զգացվում էր:

Գերմանիայի ազգային հավաքականի համար կա ևս մեկ վատ լուր՝ վնասվածք է ստացել Ժերոմ Բուատենգը: Վերջինս չի խաղա Ֆրանսիայի հավաքականի հետ:

Ֆրանսիայի հավաքականը մինչև վերջին խաղը բավականին վստահ տեսք ուներ, սակայն իսլանդացիների հետ ոչ-ոքին ցույց տվեց, որ Դեշամի սաները խնդիրներ ունեն պաշտպանությունում: Հենց այս խնդիրներն են, որ կարող են հաջողություն բերել Գերմանիայի ընտրանուն: Գերմանացիներն այլևս սխալվելու իրավունք չունեն:

Հիշեցնենք, որ Ֆրանսիա-Գերմանիա խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս