Բաժիններ՝

Իրանում 700 կմ հեռահարությամբ նոր հականավային բալիստիկ հրթիռ են ստեղծել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտնել է, որ Իրանին հաջողվել է ստեղծել 700 կիլոմետր հեռահարությամբ հականավային բալիստիկ հրթիռ: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:

«Այսօրվա դրությամբ մեզ հաջողվել է արտադրել բալիստիկ հրթիռ, որը թեւավոր չէ, եւ որի տեխնոլոգիան ինքնին բարդ է»,-նրա խոսքը մեջբերում է գործակալությունը:

Գեներալի խոսքով՝ հրթիռներն ափից կարող են խոցել 700 կիլոմետր հեռավորության վրա գտնվող նավերը: Սակայն գեներալը չի հայտնել հրթիռի անվանումը եւ դրա վերաբերյալ այլ մանրամասնություններ չի նշել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031