«Մենք չենք ասել, որ Քոչարյանի ընտանիքը կապված է այդ հյուրանոցների հետ։ Մենք ներկայացրել ենք այն, ինչ ներկայացրել ենք, շատ պարզ, բոլորը դա տեսել են»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե հիմնավորվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի կապը հյուրանոցների հետ։
Աֆղանստանի հյուսիսում առնվազն 30 ոստիկան է զոհվել «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով:
ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերութունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության նոր ձևաչափ հիմնելու մասին կանոնակարգին:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը բացառում է որևէ մեկի կողմից այնպիսի գործողությունների իրականացումը, որ կբերեն սահմանադրական կարգի տապալման, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։
Ֆրանսիայի իշխանությունները հեղեղումների պատճառով շարունակում են երկրի հարավի մի շարք բնակավայրերի բնակիչների տարհանումը:
Սյունիքի նորանշանակ մարզպետ, նախկին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը վստահեցնում է՝ թավշյա հեղափոխության օրերին խաղաղ ցույցերը ցրելու վերաբերյալ կոնկրետ հրամաններ չեն եղել։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է աշխարհի առաջնությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել բժշկական կենտրոնում հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Զինյալներն իրանցի 14 ուժայինների են առեւանգել Իրանի հարավարեւելյան մասում՝ Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու:
«Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը, փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ-շատ բարդ է, որը, ցավոք սրտի, այս փուլում չի լինում: Դրանք օպրերատիվ տվյալներ են: ԱԱԾ ողջ համակարգը շատ ծանր է տանում իրենց տնօրենին գաղտնալսելու փաստը»,- ասաց Վանեցյանը:
Ելիսեյան պալատը հոկտեմբերի 16-ին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության կազմում կատարված վերադասավորումների մասին, որոնք պահանջվեցին ներքին գործերի նախկին նախարար Ժերար Կոլոնի պաշտոնաթող լինելու որոշումից հետո:
Ավստրալիայի կառավարության ղեկավար Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Իսրայելում Ավստրալիայի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հնարավորության հարցը կլուծվի մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբեր:
Ախթալա խոշորացված համայնքի ավագանու 10 անդամներից 7-ը հայտարարություն են տարածել, որում ասված է.
Այսօր կառավարության նիստում նշանակվեցին երեք նոր մարզպետներ՝ Դավիթ Գևորգյանը՝ Արագածոտնի, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի, և Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզպետ:
Արցախի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ:
ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի արտահերթ նիստում նշանակվեցին Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները:
Թուրք հայտնի ֆուտբոլիստ Արդա Թուրանը մեղադրվում է սեռական ոտնձգության, անօրինական զենք կրելու, անձին վիրավորելու, անձի անվտանգությունը խախտելու հատկանիշներով:
Հոկտեմբերի 15-ին 5-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել է «Լավագույն դիպուկահար» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանին աջակցութուն ցուցաբերել ամենտարբեր ոլորտներում`կրթություն, մշակույթ, տնտեսություն:
ՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում շուրջ երկու տարի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակումից հետո:
Առնվազն երեք մարդ է զոհվել հոկտեմբերի 16-ին Մյանմայի կենտրոնական մասում երկու ինքնաթիռների կործանման հետեւանքով:
Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության ևընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ անդամ պետությունների և ԱլԳ անդամակցող պետությւնների արտգործնախարարներ:
ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ այն քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերն առաջարկություններ են ներկայացրել, որոնց մեծ մասն ընդունվել է, ինչը կարևոր հանգամանք է:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի ավելի քան հազար զինծառայողներ Հավաքական խաղաղապահ ուժերի հետ կմասնակցեն Եկատերինբուրգի մերձակայքում կայանալիք «Անխախտ եղբայրություն-2018» համատեղ զորավարժություններին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին: Մեր ընթերցողներին առիթ ունեցել ենք ներկայացնելու, որ Գ. Գևորգյանը զբաղեցնում էր նախարարության ենթակայության տակ գտնվող Գյուղատնտեսության նախարարության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը (ստանում էր 1 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ)։
Հոկտեմբերի 16-ին, ժամը 08:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրք քննիչները լուսադեմին ավարտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով սկսված խուզարկությունը:
Նա հավաստիացրեց, որ նախկին իշխանությունների օրոք էլ ինքը, ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին է ծառայել։ Հ.Պողոսյանը նշեց, որ մարզում առաջնային խնդիրներից է լինելու փոխվստահության մթնոլորտի ձևավորումը։
«Երեւանի նորանշանակ քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկա օրերին կհանդիպի մայրաքաղաքում աղբահանությամբ զբաղվող «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի հետ:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 55-ամյա ուղևորուհի Ալվարդ Գրիգորյանը տեղում մահացել է: