Բաժիններ՝

Բրազիլիա-Արգենտինա. ո՞վ կհաղթի Հարավային Ամերիկայի կլասիկոյում

Արգենտինան տապալեց Աշխարհի առաջնությունը և հիմա փնտրում է օպտիմալ կազմ և խաղային ոճ: Մեսսին որոշել է, որ չի խանգարելու այս փնտրտուքներում:  Տպավորություն է, որ Բրազիլիայի հավաքականը հեշտությամբ կարող է հաղթել «ալբիսելեստեի» այս փորձարարական կազմը: Բայց սա հարավամերիկյան կլասիկոն է, և այս խաղում ամեն ինչ հնարավոր է:

Բրազիլիա

Բրազիլիայի ազգային հավաքականը բավականին լավ  անցկացրեց աշխարհի առաջնությունը, սակայն շատերի մոտ տպավորություն ստեղծվեց, որ «պենտակամպիոնները» չբացահայտեցին իրենց ամբողջ ներուժը Ռուսաստանում:

Աշխարհի առաջնությունից հետո Տիտեի թիմը շարունակում է իր հիբրիդային մարտավարությունը և անընդհատ փորձարկում է նոր, երիտասարդ ֆուտբոլիստների: Այս ընթացքում Բրազիլիայի ընտրանին 2:0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին, և Սալվադորին՝ 5:0 հաշվով:

Կարդացեք նաև

Վերջին խաղում Բրազիլիան հանդիպեց Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի հետ, որը նույնպես մասնակցում էր Աշխարհի առաջնությանը: Այս խաղն ավարտվեց 2:0 հաշվով՝ ի օգուտ բրազիլացիների:

Վերջին 19 խաղերում Բրազիլիան կրել է միայն մեկ պարտություն:

Այս ընկերական խաղի համար բրազիլացիների հավանական մեկնարկային կազմն է. Ալիսոն-Դանիլո, Մարկինիոս, Միրանդա, Ֆելիպե Լուիս-Կազեմիրո, Արթուր, Ռենատո Օգոստո-Կոուտինյո, Նեյմար, Ֆիրմինիո:

Արգենտինա

Աշխարհի 2018 թվականի առաջնությունում Արգենտինայի հավաքականը շատ վատ հանդես եկավ: Խմբային փուլն արգենտինացիները հաղթահարեցին միայն 1 հաղթանակով: Արգենտինան կարողացավ հաղթանակ կորզել Նիգերիայից, սակայն 1/8 եզրափակչում Ֆրանսիային հաղթելը չստացվեց:

Աշխարհի առաջնությունից հետո երկար սպասված իրադարձություն տեղի ունեցավ՝ Խորխե Սամպաոլին հեռացվեց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Նրան փոխարինելու եկավ Լիոնել Սկալոնին՝ որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար:

Վերջին ընկերական խաղում Սկալոնիի սաները հանդիպեցին Իրաքի հավաքականի հետ և առանց արտասովոր դժվարությունների հաղթանակ տոնեցին:

Արգենտինայի հավաքականի նախնական կազմը Բրազիլիայի հետ խաղում. Ռոմերո-Սարավիա, Պեսելհա, Օտամենդի, Տալիաֆիկո-Ասկասիբար, Մեսա, Պարեդես-Սալվիո, Իկարդի, Կորեա:

Բրազիլիան շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին որակյալ խաղով և արդյունքներով: Տիտեն բարեհաջող իրականացնում է ռոտացիան և կարողանում է հաղթել: Բրազիլացիների կազմը շատ օպտիմալ է, ի տարբերություն Արգենտինայի հավաքականի, որտեղ բացակայում է անգամ գլխավոր աստղը՝ Մեսսին:

Հիշեցնենք, որ խաղ կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 21:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս