Բաժիններ՝

«Տղաները կարողացան վերադարձնել պարտքը». Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, այժմ հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին Հայաստան-Մակեդոնիա (4:0) խաղից հետո կիսվել է տպավորություններով:

«Մենք պարտավոր էինք ձեր դիմաց, մեր ողջ ժողովրդի դիմաց վերադարձնել պարտքը: Եվ ես շատ ուրախ եմ, քանի որ տղաները կարողացան վերադարձնել պարտքը: Տղաները առաջին րոպեից առանց իրենց խղճալու ամբողջ հոգին տվեցին դաշտում: Եվ արդյունքը տեսաք դուք:

Գուցե ես մի փոքր օգնել եմ Արամ Հայարապետյանին, բայց ամենակարևորը ինքն է, ինքն է ցույց տվել նման խաղ:

Մենք կփորձենք չկորցնել առաջին տեղի հույսերը, բայց մենք դեռ ոչ ստաբիլ ենք խաղում: Չգիտեմ, թե ինչպես ստացվեց Ջիբրալթարի հետ խաղը, բայց ափսոս էր»,- նշել է Ռոման Բերեզովսկին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031