Բաժիններ՝

«Տեղեկատվական և ինովացիոն տեխնոլոգիաների զարգացումը կարևոր քայլ է». Ագիբայ Սմագուլով

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) շարունակվում է ԱՊՀ գիտնականների II Ֆորումը:

Մասնակից երկրների ներկայացուցիչների խոսքով՝ կարևոր է ԱՊՀ երկրներում գիտական հետազոտությունների ճիշտ կազմակերպումը, գիտության զարգացման գործում առաջընթաց ապահովելը:

«Գիտեմ, որ Հայաստանում ցանկանում են զարգացնել տեղեկատվական և ինովացիոն տեխնոլոգիաները: Սա շատ կարևոր քայլ է, ԱՊՀ երկրները պետք է անպայման համագործակցեն ու առաջընթաց գրանցեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Ագիբայ Սմագուլովը:

Բելառուսի ԳԱԱ ներկայացուցիչ Պյոտր Ալեքսանդրովիչը կարևորեց համագործակցությունը գիտատեխնիկական ոլորտում՝ նկատելով, որ կարևոր է ինովացիոն նախագծերը հովանավորելը:

Կարդացեք նաև

Իսկ Սմագուլով Դինկենովիչն էլ հիմնարար և կիրառական գիտությունների զարգացման կողմնակից էր:

Բանախոսներն ընդգծեցին, որ իրենց երկրներում նույնպես կա կադրերի խնդիր:

«Անհրաժեշտ է շարունակել աշխատել գիտության հռչակման, գիտական գործունեության մեջ երիտասարդներին, դպրոցականներին ներգրավելու ուղղությամբ»,- ընդգծեց Դինկենովիչը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031