Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտնի զրույցի գաղտնաձայնագրման առիթով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Սասուն Խաչատրյանը հայտարարեց. «2008 թ. մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ են, և այսօր իրենք կարող են հայտարարել, որ վերջինս սպանվել է հատուկջոկատայինների կողմից, ինչը փաստող հստակ ապացույցներ գոյություն ունեն»։
«Այսօր ատոմակայանը, Սևան-Հրազդանի և Որոտանի կասկադների հետ միասին, հանդիսանում է Հայաստանում ցածր էլեկտրաէներգիայի տարիֆով աշխատող կայան՝ դրանով թեթևացնելով բեռը սպառողների համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում էներգետիկայի ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը։
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպում ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահ Պյոտր Պորոշենկոն արձանագրել է, որ Ուկրաինան վերջնականապես ՆԱՏՕ-ի հետ մերձենալու ուղեգիծ է բռնել։ Սեպտեմբերի 14-ին, ելույթ ունենալով «Յալթայի եվրոպական ռազմավարությունը» համաժողովում, որն ընթանում է Կիեւում, նա հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հուլիսյան գագաթնաժողովից հետո «Ուկրաինայի զարգացման ռուսաստանյան վեկտորը վերջնականապես մոռացված է»:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպության հովանու ներքո, օրերս Կազանում անցկացվել է «Քաղաքակրթությունների երկխոսության և միջազգային համագործակցության նոր ձևերի որոնում» խորագրով միջազգային խորհրդաժողով, որի «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն․ փոխառնչությունների պատմական փորձը» սեկցիայի աշխատանքներին մասնակցել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենն ու գիտնական քարտուղարը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Կոմիտասի պողոտայում գտնվող կրպակում բռնկված հրդեհի հանգամանքները:
ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, համաձայն որի երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը 50 հազար դրամից դառնում է 150 հազար ՀՀ դրամ: Այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունում ներկա է գտնվել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի այցի եւ Հայաստանում ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի անցկացման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով:
Time հանդեսը Իտալիայի փոխվարչապետ եւ ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիին հռչակել է «Եվրոպայի նոր դեմքը»:
«Շոու անելու այնքան տարբերակներ կան, բայց ես իմ գործունեության ընթացքում երբեք շոու անելով չեմ զբաղվել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Քաղաքագետ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր մտահոգությունն է հայտնում վերջին օրերին մեզանում ձևավորված ներքաղաքական վիճակի վերաբերյալ, ինչը պայմանավորված է հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրադարձությունների զարգացումը Սիրիայում:
Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 17-22-ը կիրականացնի լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություն:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ 23-ամյա ուղեւոր Նարեկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Նարեկ Ավետիսյանը մահացել է:
ՀՀ կառավարությունն առաջարկում է նվազեցնել և սուբսիդավորել երիտասարդ ընտանիքներին տրվող բնակարանների տոկոսադրույքները: Այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 45-ամյա Գայանե Մանուկյանին եւ 7-ամյա Տիգրան Վարդանյանին. Գայանե Մանուկյանը մահացել է տեղում, իսկ Տիգրան Վարդանյանը՝ հիվանդանոցում:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ներդրումների ներգրավումը հանդիսանում է ցանկացած կառավարության առաջնային խնդիրը: Այսօրվա մեր կառավարությունը բացառություն չի և ջանքեր է գործադրում համոզելու պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանում տեղի ունեցած «հեղափոխությունը» Հայաստանը վերածել է ներդրումային «դրախտի»։ Որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը և կարելի՞ է առաջիկայում կառավարության մուտքի մոտ սպասել ներդրողների կուտակման։
Այսօր կառավարության նիստում «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար «լուռ համաձայնությամբ» հատկացվեց 33 մլն 292.1 հազար դրամ: Որոշումը օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում էր:
Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանն ընթանում է երկրորդ տեղում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է` Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե հնարավոր չլինի հասնել նաև տնտեսական հեղափոխության:
Հայաստանի սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին նախատեսվում է պետական աջակցություն հատկացնել՝ վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության և թիրախայնության բարձրացման, ինչպես նաև տարածքային զարգացման անհամամասնությունները մեղմելու նպատակով:
Գերմանիան պատրաստ է Սիրիայի վերականգնմանը մասնակցել որոշակի պայմաններով, բայց այդ մասին խոսք չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել հակամարտության քաղաքական լուծումը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Կոտոլյանը նշանակվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար։
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
Ոստիկանության հերթական բացահայտումը․ թմրամիջոցով կաթոցիչ, կանեփի չոր ու բուսական զանգվածներ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:
Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել է մի իսլամիստի, որն ահաբեկչություն էր նախապատրաստում հանրապետությունում:
Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Առողջ Սունկ ՍՊԸ Բյուրեղավան համայնքում տեղակայված կոմպոստի արտադրամասը հերթական անգամ արտանետումներ իրականացրեց։