Բաժիններ՝

Էրդողանը մտադիր է սեպտեմբերի 17-ին Պուտինի հետ քննարկել Սիրիայի իրադրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրադարձությունների զարգացումը Սիրիայում:

Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, սեպտեմբերի 14-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Պակիստանում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք ցանկանում ենք սիրիական ճգնաժամը կարգավորել քաղաքական ճանապարհով:
Նախագահ Էրդողանը երկուշաբթի Սիրիայի իրադրությունը կքննարկի նախագահ Պուտինի հետ»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերել է NTV հեռուտաալիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930