Բաժիններ՝

Բյուրեղավան համայնքի բնակիչների պահանջները երկուսն են. հայտարարություն

Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Առողջ Սունկ ՍՊԸ Բյուրեղավան համայնքում տեղակայված կոմպոստի արտադրամասը հերթական անգամ արտանետումներ իրականացրեց։

Բնակիչների ահազանգերին ՀՀ Ոստիկանության և ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային ստորաբաժանումների կողմից չձեռնարկվեցին անմիջական միջոցներ պարզելու արդյոք տեղի ունեցել է արտանետման փաստ և հանդիսանում են տվյալ արտանետումները վտանգավոր բնակիչների կյանքի և առոջղության համար, թե ոչ։

Տնտեսվարողի կողմից իրականացվող գործունեության արդյունքում առաջացող արտանետումների վերաբերյալ բազմիցս ահազանգվել է տեղական և հանրապետակյան կառավարման և լիազոր մարմիններին դեռ 2014 թվականից։

Ավելին, Կոտայքի մարզպետի որոշումով 2016 թվականին ստեղծված հանձնաժողովը կողմից արձանագրվել է, որ ձեռնարկությունը գործում է օրենսդրության կոպիտ խախտումներով և որ այն պետք է տեղափոխվի։

ՀՀ Վարչապետների, Կոտայքի մարզպետների, համայնքի ղեկավարների կողմից շարունակաբար նշվել է, որ տվյալ արտադրամասը պետք է տեղափոխվի, դադարեցնի գործունեությունը բնակելի վայրում, սակայն ցայսօր այն գործում և թունավորում է բնակիչների օդը։

Հանրապետությունում տեղի ունեցած փոփոխություններից հետո բնակիչները կրկին դիմեցին իշխանություններին՝ խնդիրը լուծելու նպատակով։ Տեղի են ունեցալ հանդիպումներ մարզի իշխանությունների, բնակիչների և տնտեսվարողի հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխադարձ պարտավորությունների վերաբերյալ, որոնք, սակայն, կրկին խախտվել են տնտեսվարողի կողմից։

Բնակիչների կողմից սույն թվականի սեպտեմբերի 14- ից Բյուրեղավան համայքի բնակիչները սկսում են անժամկետ բողոքի ցույց՝ փակելով Առողջ Սունկ ՍՊԸ Բյուրեղավանի արտադրամաս տանող ճանապարհը։ 

Պահանջները երկուսն են.

  1. Անհապաղ ստորագրել բնակիչների և մարզպետարանի կողմից մշակված տարբերակը՝ առանց էական նշանակություն ունեցող փոփոխությունների։
  2. Պետական լիազոր մարմիններին՝ 102 և 112 ծառայություններ կատարած ահազանգերի  գծով իրականացնել ստուգումներ՝ հստակեցնելու քաղաքացիների ահազանգով իրականացրած գործողությունների օրինականությունը, ներգրավված լիազոր անձանց կողմից ներկայացված պատասխանների օրինաչափությունը և համապատասխանելիությունը՝ քաղաքացիների ահազանգին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս