ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:
Ոստիկանները հայտնաբերեցին երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողին:
Իսպանիան մտադիր է դիմել ՖԻՖԱ-ին Աշխարհի 2030 առաջնությունն անցկացնելու խնդրանքով:
Միացյալ Նահանգների՝ երկրի սահմաններից դուրս ծնված բնակիչների բաժինը հասել է 1910 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին, իսկ վերջին տասնամյակում ներգաղթյալների հիմնական համալրումն ԱՄՆ-ին ապահովել են ասիական երկրներից սերվածները:
«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը մնում է այն համոզմունքին, որ շատ ավելի ճիշտ և արդյունավետ կլիներ որևէ ընտրություն, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, անցկացնել դրանց համար անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ ստեղծելուց հետո:
Հարգելի համաքաղաքացիներ, թիվ 5 ավտոբուսային երթուղու աշխատանքի պարբերականության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող իբր «սաբոտաժ կազմակերպելու» վերաբերյալ տեղեկություններին ի պատասխան հարկ ենք համարում նախ տեղեկացնել, որ համաձայն…
Իրավապահ մարմինները իրենց «ռեյդ-զինաթափում» օպերացիան իրականացրել են Ս. Պողոսյանի Բագրեւանդ փողոցում գտնվող առանձնատան բակում, ընտանիքի անդամների, այդ թվում մանկահասակ երեխայի ներկայությամբ, ինչը, մեղմ ասած, ամենահարմար վայրը չէ նման գործողությունների hամար:
Հայաստանի ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են «Էրեբունի» ավիաբազայի բանակային ավիացիայի երիտասարդ օդաչուների հետ համատեղ վարժանքներին:
Վրաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիան եւ Ավիգդոր Լիբերմանը Թբիլիսիում հռչակագիր են ստորագրել համագործակցության խորացման մասին:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների ցուցակում հայտնվելու փաստը:
Ինչ վերաբերում է Ալիևի վերջին հայտարարություններին՝ Թևան Պողոսյանն ասաց, որ Ալիևի համար բռնապետ են և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը, որովհետև աշխարհի ցանկացած հայ նրա թշնամին է.
«Վարչապետը թող փորձի զանգել բոլոր 234 դատավորներին և տեսնի՝ ով կկատարի իր ասածը, ով՝ ոչ»:
ԵԽԽՎ-ում ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը եւ դրա բովանդակությունը քննարկվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ հաստատվել էր ձայնագրության իսկությունը։
ԽՄԿԿ Կոմկուսի կենտրոնի նախկին գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը շատ կարեւոր է համարում Ռուսաստանի դերն աշխարհում եւ կոչ է անում Արեւմուտքին՝ հրաժարվել նրան մեկուսացնելու փորձերից:
Մայիսի 29-ից հունիսի 3-ը Նորագավիթի 3-րդ փողոցի մի տնից գողություն էր կատարվել: Պատուհանով մտել էին տուն, ննջարանի պահարանից հափշտակել 600.000 դրամ ու փախել:
«Մեր ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանի կրթության տարբեր տեսակները երաշխավորում են իր գիտելիքների այն անհրաժեշտ պաշարը, որը պետք է քաղաքը ղեկավարելու համար։ Իր կերպարով նա ճիշտ այն մեկն է, որը պետք է դառնա ոչ թե քաղաքի պետ, այլ տեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Լույս» դաշինքի թեկնածու Անահիտ Բախշյանը:
ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե երբ ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը, Արցախի հակամարտության կարգավորման հարցով ժառանգություն է ստացել մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Նալբանդյանի խոսքով՝ վարչապետին մոլորության մեջ են գցել:
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները տագնապի ազդանշանով ոտքի են հանվել եւ Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների շրջանակում ոչնչացրել պայմանական հակառակորդին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:
Իսրայելի իշխանությունները որոշում են ընդունել բացել Գազայի հատվածի հետ սահմանի «Էրեզ» հսկիչ անցակետը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ՀՀ ՊՆ վարչական համալիր՝ «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների տեղեկատվական և մարտական կառավարման կենտրոններ։
«Հայաստանում իրադարձությունները սրընթաց են զարգանում, ռուս-հայկական հայկական հարաբերություններում շատ հետաքրքիր ինտրիգներ կան։ Բնականաբար, այս մասին շատ եմ գրում, հաճախ եմ արտահայտվում։ Եվ նույնքան հաճախ էլ վերջին ժամանակներս սկսել եմ անձնական նամակներ ստանալ տարակուսած ընթերցողների կողմից»։
Աշխատանքային այցով Ժնև ժամանած ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին:
«Չպետք է մոռանանք, որ մենք մասնակցում ենք Երևանի ավագանու ընտրության քարոզարշավին։ Արդյո՞ք հավասար մրցակցային պայմաններ են բոլոր քաղաքական ուժերի համար, իհարկե, ոչ, որովհետև քաղաքական ֆավորիտ ուժերից մեկը համառորեն Երևանի խնդիրները թողած՝ քաղաքական դիսկուրսի դաշտ է փորձում տեղափոխել քարոզարշավը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստանի»- քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։
Եվրախորհրդարանի պատգամավորները պաշտպանել են Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ ԵՄ-ի Խորհրդի բանակցությունների գործարկումը:
«Մանգհութ» գերթայֆունը մոտենում է Ֆիլիպինների հյուսիսի կղզիներին, ռիսկի գոտում են նաեւ Թայվան կղզին եւ Չինաստանի հարավարեւելյան ծովափը:
Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Հանրապեության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը:
«Հուսամ՝ սրա համար ոչ ոքի ասֆալտի վրա չեն փռի, բայց մենք պետք է ծրագրերի մասին բանավիճենք, խոսենք»։
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը, ժամը 18.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 50 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին: