
1 զոհ, 1 վիրավոր. ողբերգական վթար Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհին

Սեպտեմբերի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը եւ 23-ամյա ուղեւոր Նարեկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Նարեկ Ավետիսյանը մահացել է:
Կատարվում է քննություն։