
Նիկոլ Փաշինյանը շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Կոտոլյանը նշանակվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Արմեն Կոտոլյանին նշանակել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է որոշման մեջ: