
Սոցիալական ցանցերում ջիհադի կոչեր տարածած իսլամիստը ահաբեկչություն էր նախապատրաստում Չեխիայի հանրապետությունում

Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել է մի իսլամիստի, որն ահաբեկչություն էր նախապատրաստում հանրապետությունում: Այդ մասին հայտնել է Պրահայի Mlada Fronta Dnes թերթի կայքը:
Ձերբակալվածի բնակարանում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են ռումբերի արտադրության հրահանգ եւ քիմիական նյութեր, որոնք անհրաժեշտ են դրա համար: Ոստիկանությունը նրան մեղադրանք է առաջադրել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու համար, որը նա պլանավորում էր իրականացնել սեփական ձեռքով պատրաստված պայթուցիկ սարքերի օգնությամբ:
Ձերբակալված Դոմինիկ Կ.-ն ծագումով սլովակ է: Նա երեք տարի առաջ իսլամ է ընդունել եւ, ինչպես նշում է հրատարակությունը, դարձել մոլեռանդ իսլամիստ: Նա ակտիվորեն գործումէր սոցիալական ցանցերում, որոնցում տարածում էր ջիհադի կոչեր: Նրա իդեալը դարձել է «Իսլամական պետությունը»:
Սա Չեխիայի տարածքում ահաբեկչություն նախապատրաստող իսլամիստի ձերբակալման առաջին դեպքն է, ընդգծել է թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: