Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը «Ermenihaber.am»-ի հետ զրույցում հայտնեց, որ որդին ազատ է արձակվելու, և նա պատրաստվում է սեպտեմբերի 24-ին գալ Հայաստան՝ տղային տանելու:
Հայկ Մարությանը երկքաղաքացիություն չունի։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։
Սեպտեմբերի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհանուր առմամբ գոհ է նախընտրական քարոզարշավից և հույս ունի, որ սեպտեմբերի 23-ին երևանցին իր գիտակից որոշմամբ հանրային ծառայության կբերի նախընտրած քաղաքական թիմին:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մեղադրանք ներկայացնել չենք կարող, եթե ուղիղ բողոք չկա: Ունենք նման 2-3 դեպք, զգուշացվել են, որ նման երևույթներ չլինեն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նախընտրական շրջանում ահազանգերին, որ Երևանի որոշ դպրոցներում ուսուցիչները քարոզչություն են անում այս կամ այն ուժի օգտին:
Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս 50 հոգի անհայտ կորած է համարվում սեպտեմբերի 20-ի առավոտյան Ֆիլիպինների Սեբու նահանգի Նագա քաղաքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով:
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, վաղ առավոտից մի խումբ երիտասարդներ փակել էին Ասկերանի շրջանի Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը:
Ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գործող «Պանտերա» գիշերային ակումբում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի սպանվել է։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 15:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 12.40-ին Արտյոմ Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին և ներկայացրել իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանը:
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը տղային վերադարձնելու խնդրանքով դիմում է Հայաստանի կառավարությանը և վարչապետին:
3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի մայրաքաղաքից 3 կիլոմետր հեռավորության վրա:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Զորամասի հրամանատարության կողմից ընտրված թեման հնարավորինս ներառել է լեռնային պայմաններում ստորաբաժանման կազմով հարձակողական գործողություններ վարելու հավանական տարբերակները, ինչպես նաև հաշվարկվել են հակառակորդի կողմից հնարավոր գործողությունների տարբերակները:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդին:
«Առաջին հերթին խոսքը գնում է կառավարման համար պատասխանատվության մասին։ Եթե նույնիսկ նա ներգրավված չի եղել կոռուպցիոն սխեմաների մեջ, այդ կոռուպցիոն սխեմաները գոյություն են ունեցել նրա ղեկավարած հիմնարկում։ Ցանկացած ղեկավար, ում ղեկավարած հիմնարկում նման խնդիրներ կան, ինքը պատասխանատու է դրա համար»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը դժգոհ է ՀՀ-ԵՄ պայմանագրի դրույթների իրականացվող աշխատանքների տեմպից: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կատարումն ապահովող հանձնաժողովի երրորդ նիստն է։
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը մտադիր է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպմանը նրան փոխանցել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի ուղերձը:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գեւորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը եւ Շիրակ Թորոսյանը:
«Բարևեք լուրեր գրողներին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով մոտ ժամանակներս իր պաշտոնանկության մասին լուրերին։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստի աշխատանքներին:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է ստացել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինից:
«Նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ քաղաքական գործիչների ու քաղաքացիների միջև չկա հեռավորություն, խոչընդոտ, անհասանելիության սկզբունք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Անկախության տոնի շրջանակներում «սելֆիի ժամ» միջոցառման հասցեին հնչող քննադատություններին։
Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
53-ամյա Գրիգոր Մկրտչյանը որոնվում է որպես անհետ կորած: