Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել սիրիական երկնքում ռուսական ԻԼ-20 ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով 15 ռուս զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 10:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 47/7 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն:
«Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են, բացառիկ հնարավորություն յուրաքանչյուր քաղաքացու համար ոչ միայն իր սկզբունքներին հավատարիմ ու խղճի մտոք ընտրելու մեր սիրելի մայրաքաղաքի ապագան, այլև հաստատելու, որ կարող ենք կատարել արդար, թափանցիկ, վստահելի ընտրություն, կարող ենք հանրային ինքնակազմակերպման, փոխադարձ հարգանքի և օրինապաշտության լավագույն օրինակներ տալ:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին, շփումներ պահպանելով ու կոնսուլտացիաներ վարելով Իրանի ղեկավարության հետ, ձգտում է վիժեցնել ԱՄՆ-ի նախագվահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների ընտրանին աշխարհի առաջնությունում երրորդն է թիմային հաշվարկում:
Հյուսիսատլանտյան դաշինքը վերահաստատում է իր աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Իրանը դիմել է Միավորված ազգային կազմակերպությանը՝ խնդրելով դատապարտել Թեհրանի նկատմամբ սպառնալիքների իսրայելական քաղաքականությունը, ինչպես նաեւ հսկողության տակ առնել Թել Ավիվի միջուկային ծրագիրը:
Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-11-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ Գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 109 մլն 296 հազար դրամ:
Այս պահին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի փախստականները:
Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն ամուսնուն կրկնակի վիրահատության ենթարկելու հարցով:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ոստիկանությունը գործադիրի անդամներին նվեր մատուցեց՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան:
Թուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդեռլանդներ ուղևորվող հայկական բեռնատար է թալանել:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «1997 թվականի սեպտեմբերի 20-ի` ՀՀ կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին և այլ օրենքներ:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է նախագահի թեկնածու գրանցել վրացի հայտնի կինոռեժիսոր Գեորգի Շենգելայային, համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է ԿԸՀ-ի կայքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Բելգիայի թագավոր Ֆիլիպի գլխավորությամբ` թագավորական ընտանիքի՝ Հայաստանի Հանրապետություն մասնավոր այցի մասին:
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Առողջապահական կազմակերպություններին տարեկան պայմանագրերով պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը նախատեսվում է փոխել:
ՕԵԿ քաղխորհուրդը հայտարարություն է տարածել Երևան քաղաքի ավագանու ընտրությունների շուրջ, որում ասված է.
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ-ի սեպտեմբերի 20-ի 09:00 դրությամբ.
ՀՀ կառավարությունը նիստ է անցկացնում:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել:
Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն ամենամեծ սխալն 1 գործել երկրի պատմության մեջ՝ զորքեր մտցնելով Մերձավոր Արեւելք:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 20-ից Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում՝ Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում, չկարգավորվող հետիոտնային անցումի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Ռուսաստանի Ռամենսկ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է Գեղամ Մաչանյանը։
Սեպտեմբերի 20-ի առավոտյան Jet Airways հնդկական ավիաընկերության՝ Մումբայ-Ջայփուր երթուղով մեկնած ինքնաթիռի 30-ից ավելի ուղեւորներ իրենց վատ են զգացել օդանավի սալոնում ճնշման անկման պատճառով:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երրորդ ժամկետով ընտրվել է երկրում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձինք հարմարեցված գործիքով բացել են Սևանի Նալբանդյան փողոցում գտնվող իրենց խանութի դուռը, առևտրի կետից գողացել փող և ապրանքներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել մամուլում շրջանառվող լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վեհափառ Հայրապետը ինքն է թողնելու աթոռը՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտպանում է Ռուսաստանի հետ երկխոսությունը կարգավորելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը, քանի որ չի տեսնում դրա այլընտրանքը: