Սպանության փորձ Թաթուլ համայնքում
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Թալինի բաժին է դիմել 1992 թ. ծնված Բենիկ Ա.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Թաթուլ համայնքի 5-րդ փողոցում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1985 թ. ծնված Արտյոմ Բ.-ն որսորդական ողորկափող հրացանից կրակել է իր ուղղությամբ, սակայն կոտորակներն իրեն չեն դիպել, քանի որ կրակոցի պահին իր հայրը՝ 1960 թ. ծնված Խաչիկ Ա.-ն, ձեռքով շեղել է փողի ուղղությունը:
Ժամը 12.40-ին Արտյոմ Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին և ներկայացրել իրեն պատկանող որսորդական ողորկափող հրացանը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերը և Արտյոմ Բ.-ն ներկայացվել են ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզի քննչական վարչության Թալինի քննչական բաժին: