Հայկ Մարությանը հրաժարվե՞լ է Չեխիայի քաղաքացիությունից

Հայկ Մարությանը երկքաղաքացիություն չունի։ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։

Դիտարկմանը՝ նախկին հարցազրույցներից մեկում Մարությանը նշել է, որ Չեխիայի քաղաքացիություն ունի, Վահան Կոստանյանն արձագանքեց, որ Հայկ Մարությանն ունեցել է կեցության վկայական, այլ ոչ՝ երկքաղաքացիություն։

Հիշեցնենք, որ 2015թ. «Ազատության» եթերում Մարությանը հայտարարել է, որ երկքաղաքացի է և երբ երեխաները մեծանան՝ իրենք կորոշեն՝ որ երկրում են ցանկանում ապրել՝ Հայաստանում, թե Չեխիայում։

Երկքաղաքացի լինելու մասին Հայկի հայտարարությունը կարող եք լսել 49:00 վայրկյանից:

Տեսանյութեր

Լրահոս