
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ. տոն, որը թանկ ու հիշարժան է համայն հայության համար:
Մեծ է Ձեր անձնական ավանդը հայոց անկախ պետականության կերտման ու զարգացման գործում: Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն եւ մեծագույն հաջողություններ՝ մեր հայրենիքի ու ժողովրդի զարգացման ու բարգավաճման, համազգային նպատակների իրականացման ճանապարհին»: