«Բարևեք լուրեր գրողներին». Արայիկ Հարությունյանը հերքում է իր պաշտոնանկության մասին լուրերը
«Բարևեք լուրեր գրողներին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով մոտ ժամանակներս իր պաշտոնանկության մասին լուրերին։
Հարցին՝ դուք չեք արդարացնո՞ւմ սպասումները, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Սա այն ոլորտն է, որտեղ արդյունքները երևում են 1-2 տարի հետո»։
Նա հերքեց, թե ԵՊՀ ռեկտոր դառնալու հավակնություններ ունի. «Ես դա արդեն մեկնաբանել եմ։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք՝ որքան շատ են ֆեյք-լուրերը»։
Մանրամասները՝ տեսանյութում