«Այստեղ լուրջ պատասխանատվության հարց կա». Արայիկ Հարությունյանը՝ Թատերական ինստիտուտում կոռուպցիոն բացահայտումների մասին

«Առաջին հերթին խոսքը գնում է կառավարման համար պատասխանատվության մասին։ Եթե նույնիսկ նա ներգրավված չի եղել կոռուպցիոն սխեմաների մեջ, այդ կոռուպցիոն սխեմաները գոյություն են ունեցել նրա ղեկավարած հիմնարկում։ Ցանկացած ղեկավար, ում ղեկավարած հիմնարկում նման խնդիրներ կան, ինքը պատասխանատու է դրա համար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում կոռուպցիոն բացահայտումներին և ուսանողների դասադուլին:

Նա վստահեցրեց, որ իր իրավասությունների շրջանակներում միջոցներ կձեռնարկի՝ հասկանալու համար, թե ինչ առնչություն է ունեցել ինստիտուտի ռեկտորը չարաշահումների հետ. «Ի վերջո, այստեղ լուրջ պատասխանատվության հարց կա»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930