Արմեն Աշոտյանը դժգոհ է ՀՀ-ԵՄ պայմանագրի իրականացմասն տեմպից

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը դժգոհ է ՀՀ-ԵՄ պայմանագրի դրույթների իրականացվող աշխատանքների տեմպից: Այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի կատարումն ապահովող հանձնաժողովի երրորդ նիստն է։

«Շատ կարևոր աշխատանք պետք է կատարի այս հանձնաժողովը»,- ասաց Ա.Աշոտյանը՝ նշելով, որ 2018 թ. փետրվարին կնքված գերակայությունների փաստաթուղթը վերահաստատվել է Հայաստանի նոր կառավարության կողմից, հետևաբար՝ այդ ծրագրով նախատեսված միջոցառումները պետք է գերակա դառնան մինչև 2020-2021 թթ-ները. «Այդ համաձայնագրով է նաև 160 մլն եվրոյի բյուջետային աջակցություն տրամադրվել Հայաստանին: Այս պահի դրությամբ ես դժգոհ եմ այդ միջոցների օգտագործման տեմպից, այն է՝ ռեֆորմներից: Ռեֆորմների արագությունը և ծավալը դեռ հեռու է ցանկալիից»։

Ա.Աշոտյանի խոսքով՝ ԵՄ-ն չի ֆինանսավորում հեղափոխություններ, այլ ֆինանսավորում է բարեփոխումներ, իսկ ՀՀ կառավարությունը նոր է սկսել որոշ ոլորտներում, մասնավորապես՝ էկոնոմիկայի, քայլեր անել։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս