Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները, Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, օգոստոսի 31-ին Երևանի Մոսկովյան փողոցի սրճարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված, ԱՄՆ քաղաքացի Արսեն Հակոբյանին:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող 2 անձանց ինքնությունը։
«Սա միանշանակ սադրանք է. առաջին դեպքը չէ, որ նման սադրիչ գործողություններ են փորձում իրականացնել կամ հայտարարում են դրա մասին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 01:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղում այրվում է կուտակված անասնակեր:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 31-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Սևան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար սեպտեմբերի 1-ը կրկնակի տոնական էր. նրանց ողջունելու էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակումը. ձերբակալվել է երկրորդ կասկածյալը, հայտնաբերվել զենքերը։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է «Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների մեխանիզմը, պատճառված վնասի չափը, որը տնօրենի կողմից վերականգնվել է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:
Հայաստանյան դպրոցները սեպտեմբերի 1-ին իրենց դռներն են բացել մոտ 39 հազար առաջին դասարանցիների առջև:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Նախագահ Վադիմ Կրասնոսելսկուն:
Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատի քաղաքապետարանի մոտ կրակոցներ են հնչել։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները:
Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն անդրադարձել է ԿԲ տոկոսադրույքի և փոխարժեքի փոխկապակցվածության, ինչպես նաև՝ Հայաստանում գյուղմթերքի գների թեմային։ Ստորև ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ։
Գերմանիայի նախկին արտգործնախարար և կանցլերի օգնական Յոշկա Ֆիշերը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում «Արաբական գարուն»-ից հետո ստեղծված իրավիճակին, նշել է, որ «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) գլխավորությամբ Թուրքիան վերադառնում է Եվրոպայի «հիվանդ մարդու» կարգավիճակին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբանների վերաքննիչ բողոքը մերժվել է։ Արթուր Ասատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Samsung Galaxy Note 9» 128 ԳԲ սմարթֆոնն արդեն վաճառվում է ընկերության սպասարկման կենտրոններում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները նախականխելու նպատակով ձախ երթևեկող և հետադարձ կատարող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար Երևան քաղաքի Աճառյան-Ծարավ Աղբյուր և Աճառյան-Մարշալ Բաբաջանյան խաչմերուկներում առկա լուսացույցների հետ 01.09.2018թ. տեղադրվել են նաև ձախ սեկցիաներ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Գործարար, օֆշորային սկանդալի պատճառով սնանկացած Փայլակ Հայրապետյանը շնորհակալ է նոր կառավարությանը, որը հրաժարվում է հանքարդյունաբերությունը տնտեսության զարգացման առաջնային ու հիմնական ճյուղ համարելուց և կարևորում է երկրում թեթև արդյունաբերության զարգացումը։
Ամերիկյան փորձագետներն անդրադառնում են թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանն ու դրա ազդեցությանը Հայաստանի վրա:
Հետախուզվում է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքագետ Էդգար Առաքելյանի գլխավորությամբ ստեղծվող նոր կուսակցությունը միս ու արյուն է ստանում։ Նախաձեռնող թիմը հիմնականում կազմված է երիտասարդներից՝ քաղաքագետներ, իրավաբաններ, ՓՄՁ ներկայացուցիչներ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքել յանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Առաքել յանը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ է՝ ԲՀԿ-ական պատգամավորները փնտրում են Չերրիի Վահանին։ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է շուրջօրյա «որոնողական աշխատանքներ» տանել եւ հայտնաբերել ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանին։
Առաջիկայում նախատեսվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի այցը Հայաստան: