Փոխնախարարը պաշտոնը ստանձնելիս միայն 300 հազար դրամ է ունեցել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքել յանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Առաքել յանը որևէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել:

Դրամական միջոցներ նույնպես չի ունեցել: Պաշտոնը ստանձնելու դրությամբ ունեցել է միայն եկամուտներ, որոնք կազմել են 300 հազար դրամ և ստացվել 50 հազար դրամ աշխատավարձից և 250 հազար դրամ՝ որպես այլ եկամուտներ նշված գումարից: Առաքել յանը մինչ պաշտոն ստանալը աշխատել է Երևանի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս