Բաժիններ՝

Կրակոցներ Արմավիրի մարզում. Էջմիածնի քաղաքապետարանի մոտ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. հայտնաբերվել են պարկուճներ, ռետինե մահակներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատի քաղաքապետարանի մոտ կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին կինոյի շենքի դիմաց անհայտ անձնանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբեվել են դեռևս չպարզված զենքից արձակված 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, ռետինե մահակներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Ռոլանդ Ասլանյանին, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է իրավապահներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս