
«Samsung Galaxy Note 9» 128 ԳԲ սմարթֆոնն արդեն վաճառքում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Samsung Galaxy Note 9» 128 ԳԲ սմարթֆոնն արդեն վաճառվում է ընկերության սպասարկման կենտրոններում:
Սմարթֆոնի գինը 524 900 դրամ է: Այն կարելի է գնել թե՛ կանխիկ, և թե՛ ապառիկ եղանակով:
Ի դեպ, մինչև սեպտեմբերի 30-ը «Samsung Galaxy Note 9» 128 ԳԲ գնելիս գնորդը հնարավորություն է ստանում մասնակցելու «KIA Rio X-Line» մակնիշի 3 ավտոմեքենայի և «Honor 9 Lite» 15 սմարթֆոնի խաղարկությանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում: