«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար կմրցեն որոշ դեպքերում խիստ աբսուրդ թեկնածուներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը: Մեր տեղեկություններով՝ 35-ից ավելի դիմում է ստացվել, որոնց շարքում կան ամենահավանական և անհավանական թեկնածուներ՝ սկսած պաշտոնյաներից, վերջացրած գործարարներով։ Նաև՝ շարքային քաղաքացիներ, որոշ դեպքերում՝ խիստ աբսուրդ թեկնածուներ:

Հիմնադրամից հրաժարվեցին բացահայտել դիմումատուների ինքնությունը՝ նշելով, որ այդ ամենը գաղտնի է: Հիմնադրամի նախագահին կընտրեն սեպտեմբերի 10-ին՝ մրցութային հանձնաժողովի կողմից, որի ղեկավարն է հիմնադրամի Ֆրանսիայի ատենապետ Պետրոս Թերզյանը։ Կազմում ընդգրկված է 5 հոգի՝ ներկայացուցիչներ ՀՀ նախագահի, վարչապետի, Արցախի նախագահի կողմից, բարերար և այլն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930