Բաժիններ՝

«Մենք անկեղծորեն ուրախ ենք եղբայրական Մերձդնեստրի բոլոր հաջողությունների համար». Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Նախագահ Վադիմ Կրասնոսելսկուն:

Ուղերձում ասված է.

«Հարգարժան Վադիմ Նիկոլայի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրի ողջ եղբայրական ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ:

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կազմավորումը շրջադարձային եղավ Ձեր ժողովրդի պատմության մեջ՝ դառնալով նրա անվտանգության եւ առաջընթացի հուսալի երաշխավորը:

Եվ արդեն 28 տարի է՝ Մերձդնեստրի ժողովուրդն իրեն հատուկ աշխատասիրությամբ, լավատեսությամբ եւ համախմբվածությամբ կերտում է անկախ ժողովրդավարական ու իրավական պետություն՝ այդ ճանապարհին արձանագրելով շոշափելի հաջողություններ: Մենք անկեղծորեն ուրախ ենք եղբայրական Մերձդնեստրի բոլոր հաջողությունների համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժան Վադիմ Նիկոլայի, եւ մաղթում Ձեզ, Մերձդնեստրի ողջ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում ու նոր մեծ հաջողություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930