«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում քննարկվել են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ձևաչափի և քաղաքապետի թեկնածուի հարցերը։ 168.am-ի հետ զրույցում կուսակցության անդամ, ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենց համար նախընտրելի ձևաչափը դաշինքով մասնակցությունն է։ «Դաշինքում ևս կան քննարկումներ դրա վերաբերյալ, սակայն վերջնական որոշում դեռևս չկա։ Երբ լինի, մենք ևս մեր դիրքորոշումն այդ մասով կհստակեցնենք»,- […]
Ռիան Բրյուսթերը կմնա «Լիվերպուլում»:
Վրաստանում օգոստոսի 1-15-ը տեղի կունենան «Արժանի գործընկեր- 2018» բազմազգ զորավարժությունները, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ: Զորավարժություններին կմասնակցի նաև Հայաստանը:
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարների որոշման նոր՝ երեք օրվա մեջ չորրորդ փոփոխությունն արդեն իսկապես և զարմանալիորեն ֆուտբոլ խաղալու օգտին էր: Եւ դա այնքան «ջանասիրաբար» է արվել, որ անգամ հաջողվել է ՀՖՖ փոխարեն արտահերթ Ժողովի օր նշանակել այն դեպքում, երբ անգամ ՀՖՖ-ին հայտնի չէ իր այդ Ժողովի օրը:
Պավել Մանուկյանի հայտարարությունները չեն կարող էական նշանակություն և ազդեցություն ունենալ ոչ ընդհանուր գործի ընթացքի, ոչ էլ «Սասնա Ծռերի» խափանման միջոցները փոխելու միջնորդությունների լուծման վրա։
«Փյունիկը» կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որում ասված է.
Բելառուսի կողմից իրենց համազարկային «Պոլոնեզ» համակարգերի վաճառքն Ադրբեջանին սրել է Մինսկի ու Երևանի միջև հարաբերությունները. այս մասին «Եվրառադիոյին» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մինչև այսօր մեր ատոմակայանի վերաթողարկված բլոկը որևէ մեկին քննադատելու, վախենալու առիթ չի տվել։ 2012թ. սկսեց մշակվել ևս 10 տարով շահագործումը երկարացնելու ծրագիրը, որն այս պահին իրագործման փուլում է»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գնահատականներ հնչեցնելը:
Երևան քաղաքի դատախազության կողմից ներկայացված՝ պետական շահերի պաշտպանության հայցի բավարարման արդյունքում հնարավորություն է ստեղծվել վերականգնել կազմակերպության կողմից դեռևս 1996թ. պետությանը պատճառված ավելի քան 20 մլն դրամի վնասի վերականգնումը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականի պահանջի պատրվակով հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների, անվայել պահվածքի կապակցությամբ։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կողմ է 12-ամյա կրթական համակարգին: Ավելին՝ նա պատրաստվում է հասարակության այն հատվածին, որը ցանկանում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, համոզել, որ 12-ամյա կրթական համակարգն արդարացված է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Ադրբեջան:
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի և մասնագիտացված բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության դեղեր:
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հուլիսի 17-ին Երևանում տեղի ունեցած գողության փաստով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է 1 տարուց ներդնել միջմարզային միասնական երթուղային ցանց:
«Այո, պատահում են տակտիկական մանևրներ, անխոս պատահում են, բայց երկակի ստանդարտնե՞ր խաղալ: Բայց կներեք, գիտեք, մենք էլ այդքան չենք ցանկանում մեր զինծառայողներով պաշտպանել Փաշինյանի և իր խմբի շահերը: Թող իրենք պաշտպանվեն, Աստծու սիրուն»:
Թուրքիայում հուլիսի 19-ից սկսած, տեղական ժամանակով 01։00-ից, դադարեցվել է շուրջ 2 տարի տևած արտակարգ դրությունը։ Արտակարգ դրությունը սահմանվել էր 2016թ ռազմական հեղաշրջման փորձից մի քանի օր հետո՝ հուլիսի 21-ին։ Այնուհետև այն երկարաձգվել էր 7 անգամ։
Ռուսական միավորման ԲՄՊ-2 հետեւակի մարտական մեքենայի անձնակազմի զինծառայողները դարձան «լավագույնները» ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության մոտոհրաձիգների թվում «Ալագյազ» բարձրլեռնային զորվարաժարանում անցկացված դաշտային վարժվածության մրցույթի արդյունքներով:
Հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։
Հանրային հեռուստատեսության մասով քրեական գործը դեռևս նոր է ուղարկվել նախաքննության, և մեղադրանքներ առայժմ չեն առաջադրվել։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Անձամբ ինձ հետ նման խոսակցություն չի եղել։ Կարծում եմ՝ դա վարչապետն ինքը կմեկնաբանի»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իրավապահներից այդքան էլ գոհ չէ, թերացումներ կան, և, եթե այսպես շարունակվի, հնարավոր են փոփոխություններ։
ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեսզի բացատրություն ստանա Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից տարածքում Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի կանգնեցման վերաբերյալ:
Թեհրանում հուլիսի 17-18-ին կայացավ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական տասներկուերորդ համատեղ նիստը:
«Դպրոցները նախապատրաստվում են սեպտեմբերի 1-ին, փորձում են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել ունեցած հզորություններին, վերանորոգումներ են անում»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով դպրոցների լիցենզավորման մասին։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից (18.07.2018թ. N 371-Ա հրաման) սույն թվականի հուլիսի 19-ից հուլիսի 24-ը ներառյալ դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ։
Հուլիսի 18-ին «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում, ակցիա են իրականացրել Դիլիջանի համայնքի Հաղարծին բնակավայրում, որի ընթացքում վեճ, ապա և ծեծկռտուք է սկսվել նրանց ու բնակիչների միջև:
Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած բլոգեր Վլադ Մագան, ով հայկական արմատներ ունի, ժամանել է Հայաստան:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում նախատեսված է հուլիսի 26-ին: Ինչպես այսօր կառավարությունում լրագրողներին ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ծանուցագիրն այդ օրվա համար արդեն տրված է Ռ.Քոչարյանին։
«Մեր երկրում մանկական մահացությունը՝ թե՛ մինչև 1 տարեկան, թե՛ մինչև 5 տարեկան, աստիճանաբար իջնում է և շարունակում է իջնել։ Մենք 2017 թ. ունեցել ենք 308 մահվան դեպք՝ մինչև 1 տարեկան, և 350 մահվան դեպք՝ մինչև 5 տարեկան։ Կիսամյակային տվյալները խոսում են, որ այդ ցուցանիշը գնալով բարելավվում է»: