«Լիվերպուլը» երկարաձգեց պայմանագիրը 18-ամյա հրաշամանուկի հետ
Ռիան Բրյուսթերը կմնա «Լիվերպուլում»: «Լիվերպուլի» պաշտոնական կայքը հաղորդել է, որ հարձակվող Ռիան Բրյուսթերը ստորագրել է երկարաժամկետ պայմանագիր: Սա առաջին «մեծահասակ» պայմանագիրն է ֆուտբոլիստի համար:
Ավելի վաղ շշուկները Բրյուսթերին կապում էին ՊՍԺ-ի, «Յուվենթուսի» և «Բարսելոնայի» հետ: Բացի այդ, նա արդեն հրաժարվել է տեղափոխվել Գերմանիա, որտեղ նրա հետ կապված հույսեր ունեին Մյոնխենգլադբախի «Բորուսիան» և «ՌԲ Լեյպցիգը»:
Բրյուսթերը հայտնվեց մամուլի առաջին էջերում նախորդ տարվա հոկտեմբերին, երբ Անգլիայի U-17 հավաքականի հետ Հնդկաստանում դարձավ աշխարհի չեմպիոն՝ խփելով 8 գոլ:
Հունվարին Ռիանը վնասվածք էր ստացել: Սակայն նա վերականգնվել է և հիմա ուզում է ապացուցել Յուրգեն Կլոպին, որ արժանի է տեղ ունենալ առաջին թիմում հաջորդ մրցաշրջանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը