Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Ն. Փաշինյանը հանդես է եկել բավականին ուշագրավ ու կարևոր հայտարարությամբ:
Նախորդ շաբաթ ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոստացավ ամբողջությամբ հրապարակել «գազային օլիգարխների» ցանկը, սակայն մինչ օրս չի հրապարակել։ Այսօր կառավարությունում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է դրժել խոստումը։
Տորֆավան գյուղի տարածքում՝ տորֆի դաշտերում, սահմանվել է հերթապահություն:
Վերջին օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվում են բողոքներ «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից աղբահանությունը սահմանված ժամանակացույցի խախտումներով իրականացնելու վերաբերյալ։
Չինաստանի իշխանությունները դեմ են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին եւ կշարունակեն մեացնել այդ մերձավորարեւելյան երկրրի հետ համագործակցությունն առեւտրի եւ տնտեսության բնագավառում:
«Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել է ռուսական ռազմակայանում պայմանագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների ինտենսիվ պատրաստությունը՝ լեռնային-անտառապատ տեղանքում «գոյետեւման» մեթոդիկայով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ձեռնպահ մնաց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանին Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որևէ մեկնաբանությունից։
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերվել են խախտումներ, դրանց մասին հաղորդագրությունն ուղարկվել է Դատախազություն՝ պարզելու համար՝ արդյո՞ք կան քրեական գործի տարրեր։
ՀՀ կառավարությունը քննարկեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ-ում` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայություններն անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:
Ազգային անվտանգության ծառայության սեղանին ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ մեծ ծավալի նյութեր կան: Լրագրողների հետ ճեպազրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հարցին, թե արդյոք կրկին ՀՀԿ շրջանակների՞ց են այդ մարդիկ, Վանեցյանը պատասխանեց. «Կարող են լինել և՛ ՀՀԿ, և՛ այլ շրջանակներից»։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն հաշվետվությունը և կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:
«Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։
Պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաև որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովման նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում: Նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Էդ անձնավորությունը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չի՝ այն պարզ պատճառով, որ Ալրաղացի Լյովիկը քույր ունի, բայց քույրը տղա չունի։ Ինչ-որ հեռավոր ազգակցական կապ ունեն, այնուամենայնիվ»:
Հուլիսի 19-ին, ժամը 13:17 «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կառավարությունը պետական բյուջեից Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի 1 մլրդ 873 մլն դրամ՝ ծխախոտի ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների ձեռքբերման համար:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանումում հայտնաբերվել և ոստիկանություն է բերման ենթարկվել Արարատ Ք.-ն, ով 2014թ. հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 193 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
Կառավարությունը հավանություն տվեց Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին որոշման նախագծին:
Հայաստանում մեկ քառակուսի մետր մակերեսին ընկնող արևային լույսը 1.7 անգամ գերազանցում է Եվրոպայի միջին ցուցանիշը: Այս բնական հարստությունն անտեսելը տրամաբանական չէ:
Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2020 և 2022 թվականների ամառային զորակոչը տարկետում տվեց կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպում քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
Ուշադրություն
Աղիքային վարակների որոշակի ակտիվացմամբ պայմանավորված այս օրերին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն աշխատում է ծանրաբեռնված:
Հուլիսի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ 2015թ. ծնված Է. Ս-ն տանը դուրս մնալով ծնողների ուշադրությունից խմել է չպարզված քանակությամբ ժավելի սպիրտ և ստացած թունավորումով տեղափոխվել Մարտակերտի շրջբուժմիավորում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնվել է օգնել ԿԺԴՀ-ի իրադրության լուծման գործում:
Կանադայի ռազմածովային ուժերի HMCS Ville de Quebec ֆրեգատը Միջերկրական ծովում մարտական հերթապահությունում կփոխարինի HMCS St. John’s ֆրեգատին, որը վերջին կես տարում այստեղ է գտնվում ՆԱՏՕ-ի միավորումների կազմում:
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի երրորդ փուլն անցկացնելու նպատակով կառավարությունը մարզպետարաններին հատկացրեց 12 մլն դրամ:
«Երևան» հիմնադրամում ստուգումները հասնում են ավարտական փուլին: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, հուլիսի 18-ին ժամը 11.50-ին Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և նախաքննության մարմին է ներկայացել Սամվել Բ.-ն