Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում մոտեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ շնորհավորել նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
Ընտրական օրենսգիրքն այնպիսի փաստաթուղթ է, որը պետք ընդունելի լինի քաղաքական լայն շրջանակի համար:
Հուլիսի 11-ին` ժամը 07.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ կրծքավանդակ թափանցող, թոքի վնասում, աջից ստոծանու վնասումով թափանցող որովայնի խոռոչ, լյարդի աջ բլթի վնասում, հեմոռագիկ շոկ 4-րդ աստիճանի, գլխի մազածածկ շրջանի վերքեր» ախտորոշմանբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել մի քաղաքացի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է միջազգային գործընկերների գնահատականի մասին Հայաստանում մայիսին տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2-րդ նախագահ Ռոբեր Քոչարյանին՝ մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրելու մասին հարցին:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտին է մոտեցել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Վարդար» հանդիպումը:
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան իր ակնկալիքների մասին է խոսել Աշխարհի գավաթի եզրափակչից առաջ: Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի եզրափակիչ խաղում հուլիսի 15-ին ֆրանսիացիները կհանդիպեն Խորվաթիայի հավաքականի հետ:
Վրաստանում տաքսիների, ուսումնական մեքենաների վարորդներն ու դայակները կկարողանան գրանցել իրենց գործունեությունը որպես միկրոձեռենարկատիրություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նիկոլոզ Գագուան:
Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի մարդու իրավունքների, կոռուպցիայի, օրինականության ոլորտներում և փորձում է սահմանային սադրանքների միջոցով սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, գուցե վախ ունենալով, որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում:
Արգենտինացին գնո՞ւմ է Անգլիա: «Յուվենթուսը» կվաճառի մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի հանի Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի ծախսերը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նաուաֆ Ալ Էնեզին:
«Փոխարենը՝ սկզբունքային դիրքորոշում ստանձնել, վերահաստատել այն, վեհաստատել Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ի՞նչ է անում ԱԳ նախարարը, նա նահանջում է՝ դրանով իսկ աջակցելով նրանց, ովքեր կարծում են, որ Հայաստանը նահանջում է»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շրջադարձային է:
Այժմ ամեն ինչ պաշտոնական է՝ Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենթուսի» խաղացողն է: Այս տրանսֆերից հետո Լա լիգան կորցրեց ոչ միայն ֆուտբոլի պատմության լավագույն, այլև աշխարհի ամենաքննարկված ֆուտբոլիստներից մեկին: Պորտուգալացիների անկեղծությունն ու էգոն երբեք անտարբեր չեն թողել լրագրողներին և երկրպագուներին:
Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածով, հուլիսի 12-ին անցկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի նոր ընտրություն:
ԱՄՆ-ի, Թուրքիայի և Հոլանդիայի համատեղ արտադրության «Հեռավոր համաստեղություն» ֆիլմը ներկայացնում է Ստամբուլի մի ծերանոց, որտեղ կինոխցիկի ուշադրությանն են արժանանում «մարտերում կոփված» տեղաբնակները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 13-ին ժամը 10։00-16։00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Նոր Կյուրին համայնքի 1, 2, 3 փողոցների, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ համայնքների ջրամատակարարումը:
Ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոն հեռացվել է Ռուսաստանի նախագահին կից միջազգային հարաբերությունների խորհրդի կազմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավարություն կատարած այցի ընթացքում այցելեց Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի:
«Ես մնում եմ այն կարծիքին, որ սա ոչ թե այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն է արել, այլ Ռ. Քոչարյանն է ցուցում տվել»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դրա ազդեցության մասին հարցին:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Վարդուհի Մովսիսյանը:
Մադրիդի «Ռեալը» մեծ քանակով հետևորդներ է կորցրել սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել է Թուրինի «Յուվենթուս»:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝հուլիսի 11-ին կայացած նիստում քննարկվել են թվային օրակարագի նախաձեռնություններն ու ծրագրերը:
Չարագործներն, օրինակ, սոցիալական ցանցերում ստեղծում էին այնպիսի հայտնի անձանց կեղծ հաշվեգրեր, ինչպես տեխնոլոգիական մագնատ Իլոն Մասքն է և Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը, և նրանց անունից հրապարակում մեծ գումար ստանալու գայթակղիչ առաջարկներ։
Օրեր առաջ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 12-ին ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ:
Լոնդոնը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի (հուլիսի 11-12) նախօրյակին որոշում է ընդունել Աֆղանստան ուղարկել 440 զինծառայողների՝ այդ երկրում բրիտանական զորակազմի թվաքանակը հասցնելով գրեթե 1100-ի:
Կատալոնական «Բարսելոնան» այսօր պաշտոնապես ներկայացրել է թիմի նոր կիսապաշտպան Արթուրոյին: